Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՓԱՆԴԻՌՆ
(-ն, -ռամբ, -ռունք)
(փանդեռն, բանդիռն, բամբիռն)
«լարային երաժշտական գործիք, փանդիռ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ փոքրասիական
Փոխառյալ է փոքրասիական աղբյուրից եւ տարածված է տարբեր լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փանդռնահար,
փանդռներգակ,
փանդռնասեր,
փանդռներգութիւն,
բամբռասաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիդ.
πανδούρα
հուն.
πανδούρα
Մատենագիտություն
H. AG 395;
Աճ. ՀԱԲ 479-480
ՓԱՌ
II
«զգեստ, շապիկ, փառ, նրբաթաղանթ, ձվի միջի մաշկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտական
Հենվելով վրացերենում գոյություն ունեցող զուգահեռ ձեւերի վրա՝ ենթադրվում է ուրարտական ծագում:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 482
ՓԱՍ
«մեկի պատիվը պահելը, հարգելը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pās
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 483
ՓԱՍԵԱԿ
(փասէք, պասէք, փեսեկ)
«զատիկ, պահք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φασέκ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 483
ՓԱՍՊԱՆ
«գիշերապահ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pāsbān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 484
ՓԱՐԱՀ
«պատասխան, պատասխանատու»
((ԲՀ))
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՓԱՐՓԱՐՆԱՅ
(փարփանա, փալփալնա)
«մի բույս, ձիու եղունգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. parpahan
Սխալագրություն՝ փխն. փալփալնա-հին, փարփարնահին (< պրս. parpahan)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 492
ՓԵՍԱՅ
(-ի)
«փեսա»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փեսայանալ,
փեսայիլ,
փեսայանուեր,
փեսաձու,
փեսահրաւեր,
փետեղբայր
ՓԵՏՍ
(ի փետս արկանել արտահայտության մեջ)
(«՞»)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
ՓՆԹԻ
«կեղտոտ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է փին «աղբ» բառից եւ -թի վերջածանցից, որի ծագումը պարզ չէ: Աճառյանը (ՀԱԲ 4, 507) նույնացնում է թի «բահ, թիակ» բառի հետ եւ փնթի բառը մեկնում իբրեւ «աղբի թի»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 507
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։