Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 178 / 430
ԿԱՐՃԻՆ
(կաճին)
«արմատ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *grdio-t-)
*-d ածականով տարբերակից՝ -ին ածանցով
ծագի հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատի *-d ածականով տարբերակից՝ *grdio-t-՝ -ին ածանցով. հմմտ. հ. իռլ. grinne (<*grend-n-io) «կապոց», նորվ. kart «չհասած պտուղ, կոստող»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարճնովին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
grinne «կապոց» (<*grend-n-io)
նորվ.
kart «չհասած պտուղ, կոստող»
ԿԱՐՄԻ
(բհ.)
«ուղտաս»
Ծագումն անհայտ է
ԿԱՐՄԻՐ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց)
«կարմիր, կարմիր բան, ոսկի, դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական karmīr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարմրանալ,
կարմրութիւն,
կարմրագոյն,
կարմրադեղձ,
կարմրախնձոր,
կարմրայտ,
ծայրակարմիր,
շիկակարմիր
Նոր՝
կարմրաբոշ, կարմրաբշիկ, կարմրամորթ, կարմրերես, կարմրուկ
կարմրաբոշ, կարմրաբշիկ, կարմրամորթ, կարմրերես, կարմրուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
karm’īr
մ. պ.
kālmīr
Մատենագիտություն
H. AG 167;
Աճ. ՀԱԲ 558;
Ջահ. ՀԼՊ 528
ԿԱՐՇԱՆ
(բբ)
«տնանկ, նվաստ, թշվառ»
Ծագումն անհայտ է
ԿԱՐՇՆ
(կաշն-)
«ուժ, զորություն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *kadišn
Աղբյուր՝ իրանական karišn
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարշնեղ,
կարշնեղագոյն,
կարշապինդ,
կաշնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
kadī «կարի, հույժ»
սողդ.
karī «ակտիվություն»
մ. պ.
kār «ուժ ունենալ, ի վիճակի լինել, կարողանալ»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 184
ԿԱՐՊԱՍԵՆԱՅ
(կարպաստենաց)
««անապական» («անապատական»՞)»
(ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է:
ԿԱՐՄԱՆԿ
«մի անուշահոտ խոտ»
(բբ)
Ծագումն անհայտ է
ԿԱՒ
(-ոյ)
«տիղմ, կավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯ēbh-
«լորձնոտ, դոնդողանման, դողդոջ»
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯əu-
«աղբ, կոկորանք»
(անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯ōu-)
Այս արմատից է (այլ ձայնդարձով) կոյ բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաւագործ,
կաւագործութիւն,
կաւակերտ,
կաւեայ,
կաւեղէն,
կաւարծաթ,
կաւանալ,
կաւիճ,
հայկաւ
Նոր՝
կաւահող, կաւային
կաւահող, կաւային
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. ն. գ.
quabbe, quobbe «թաց զանգված»
կիմր.
budr «կեղտոտ»
ն. գ.
quadder «կեղտոտ խոնավություն»
Տե՛ս նաեւ
ԿԱՒԱՌԵԼ
(ԲՀ)
«կարծել»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *keu-
«ուշադրություն դարձնել, լսել, զգալ, նկատել»
Հազիվ թե իր հիմքում ունենա իրանական *kav-ից (հնդեւրոպական *keu- «ուշադրություն դարձնել, լսել, զգալ, նկատել») ծագող հիմք:
ԿԱՒԱՌՆ
(բրբ.)
«նեղ առու. առվի ջրարբերան»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, թեքել»
որտեղից ծագում է (Pok. IEW 1, 397) կորի համիմաստ բառը՝ *goᵘ̯r-no- (՞) > կաւառն (՞):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։