Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 177 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂՃ «կոշտ, կարծր բան, կոճիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kal- «կոշտ, կարծր, պինդ» (անմիջական նախաձեւ՝ *khal- *kal-) *kal-no- «կոշտուկ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղճունք, խաղճախուղճ, խաղճմունք, խողճմունք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. callum «կոշտուկ»
հ. իռլ. kalatt «կարծր, կոշտ»
մ. իռլ. calad «կարծր, կոշտ»
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՈՂ «խաղող (որթ եւ պտուղ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հսն. խուռ. haluli «մի պտուղ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղողադաշտ, խաղողեփեաց, խաղողաբեր, խաղողենի, խաղողիկ, շնխաղող
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 426
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՈՒԱՐՏ (խաղվարտ, խաղարտ) «վարունգ, վարունգի հունդ` սերմ»
Անստույգ (թերեւս)
կապուած է խաղաւարտ բառի հետ` «պալար» ընդհանուր նշանակութեամբ
Տե՛ս նաեւ
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՏ I «կոշտ, կոպիտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kal- «կարծր, կոշտ» k/kh անցմամբ` *khal-d > խաղտ
խաղճ բառի հետ միասին ծագում է հնդեւրոպական *kal- «կարծր, կոշտ» արմատից` k/kh անցմամբ` *khal-d > խաղտ։ հմմտ. խաղճախուղճ եւ խաղտախուղտ կրկնաւորները։ Աճառյանը (ՀԱԲ 2, 323) կապում է խաղտիք ցեղի (այստեղից` Խաղտիք երկիր) անվան հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղտալեզու, խաղտաւուր, խախտաւուր, խաղտախուղտ
Մատենագիտություն
ՀԱԲ 323
Տե՛ս նաեւ
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՏ II «կտորտանք, փշրանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «խփել, ջարդել, կոտորել» (անմիջական նախաձեւ՝ *khldo-) k/*kh անցմամբ
հմմտ. նաեւ *(s)kel - «կտրել»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κλαδαρος «դյուրաբեկ, փխրուն»
լատ. clādēs «հաշմում, վնաս»
կիմր. cleddyf «սուր (երկսայր զենք)»
կիմր. cladd «փորում»
ռուս. колода «կոճղ, կոճղակտոր»
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՏԵԼ «կցել, հոդել»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *kol(ē)i- «սոսինձ» *k/kh անցմամբ
կապ ունենա հնդեւրոպական *kol(ē)i- «սոսինձ» հիմքի հետ` *k/kh անցմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառնախաղտել, խաղտախառնք
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՏԻ «խորամանկութիւն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kel- «խաբել, թոզ փչել, շողոքորթել» *k/kh անցմամբ (*khldiio > խաղտի)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ատտ. καλεω «կախարդել»
հուն. καληδων «կախարդուհի, գայթակղուհի»
լատ. calvor «խորամանկել, խաբել»
հ. վ. գ. huolen «խաբել»
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՄԱՃԻԿ (խամաճիք, դիմաճիք) «տիկնիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. quma «միեւնույն ամուսնու կանանցից մեկը»
Էջ 314, սյունակ 1 Էջ 314
ԽԱՄԱՐ «գիտուն» (ԲՀ)
Ստուգաբանություն (թերեւս)
կազմված է տխմար բառի հիման վրա (որպես *տ-խամար)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 412
Էջ 314, սյունակ 1 Էջ 314
ԽԱՄԲԱՅ «խոնավ (°)»
Ծագումն անհայտ է
(... ի խամբայութենէ անձրեւաց լինին եւ ի տաւթոյ արեգական նախադասության մեջ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խամբայութիւն