Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 177 / 764
ԴՂԱՅԻ
««տղա» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
թերեւս տղայ բառի բարբառային հնչման աղավաղված (ղղայի) գրությունը
ԴՂԵԱԿ
-ի, -աց (դղեկ)
«դղյակ, ամրոց, բերդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառութիւն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։ նույն աղբյուրից է նաեւ վրաց. dilegi «զնդան, բանտ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դղեակկբերդ,
դղեակապարիսպ,
դղեկաձեւ,
դղեկապաք
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
dilegi «զնդան, բանտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 625-626
ԴՄԱԿ
«դմակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. duma-
«պոչ»
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դմակեղ,
գառնադմակ,
գառնադմակիկ
Մատենագիտություն
H. AG 144;
Աճ. ՀԱԲ 674
ԴՄԻՇԿ
(դմիշխ-)
«պողպատյա սուր»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. Dimišk
«Դամասկոս քաղաքի անունից»
արաբ. Dimišk (Դամասկոս) քաղաքի անունից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 674
ԴՄԴԵԼ
««ի գլուխ ելանել» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
թերեւս կապ ունի դնդել «ի գլուխ դնել» բառի հետ (ԲՀ)
Տե՛ս նաեւ
ԴՆԴԵՂ
(դնդող-)
««ալիք, ծփանք» (բրբ.)»
(բրբ.)
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«դողալ, դողդողալ»
Հնարավոր է կապը հնում ավանդված դնդղանք անստույգ բառի հետ («ալիք, ծփանք» կամ «վեճ, հակադրություն»): Բացառված չէ կապը հնդեւրոպական *dhel- «դողալ, դողդողալ» արմատի հետ, որից ծագում են դող-ը եւ, թերեւս, դդ-որդ բառի դդ- բաղադրիչը:
Տե՛ս նաեւ
ԴՆՈՐ
««պատգարակ կամ մահիճ կամ դափոխս» (՞) (ԲՀ)»
Անստույգ (՞)
Կեղծ բառ՝ ստացված դնոց ձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 361
ԴՇԽՈՅ
(դժխոյ)
(դժխոյ)
«թագուհի»
Փոխառություն (հավանաբար)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դշխոյութիւն
ԴՈԴԱՆ
«արմավ»
Անստույգ
ըստ Աճառյանի՝ թերեւս ՀԳԲ-ի քստան խուրմա «մի տեսակ արմավ» բառահոդվածից քստան > դստան > դոդան > դողան ճանապարհով առաջացած
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 676-677
ԴՈՒՆ
-ին
«ջրաղացի ցորենի ձագարը»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dōl
(*դողն ձեւի վրայով) պ. dōl ձեւից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 677
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։