Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1859 բառահոդված (էջ 177/186)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՆԴ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից) (ունտ, հունդ, հունտ) «հունդ, սերմ, ուտելի բույս»
Ստուգաբանություն (անստույգ)
հնդեւրոպական մեկնության փորձերը (*suonto- ` *su- «ցանել» կամ *andh- «ծլել, ծաղկել» արմատից) օրինաչափ չեն. *sei- «ցանել» նախաձեւի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ունդակեր, ընդակեր, ընդաբուտ, ընդանալ, ընդիկ, ընդասեր, անունդ, դեղահունդ, ընդեղեն
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՇ -ի, -ից, -ոյ «միտք, ուշք, ուշ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական uš
հմմտ. ավ. uši «ուշք միտք», պրթ. uš (wš), մ. պ. (h)ōš «խելք, բանականություն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուշաբերիլ, ուշակալ(ու), ուշարար, ապուշ, ապշիլ, ափշիլ, յափշիլ, յուշարար, յուշարարութիւն, չարայուշ, ամենայուշ, մշտայուշ, յերկարայուշ, յուշիկ, յուշանալ, յուշ, ուշագնաց, ուշագնացութիւն, ուշադիր, անուշադիր, յուշատետր, յուշարձան
Մատենագիտություն
H. AG 216; Աճ. ՀԱԲ 605-606; Ջահ. ՀԼՊ 538
Էջ 753, սյունակ 1 Էջ 753
ՈՒՐԴԳԱՀ «բանակատեղի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. ōrdugāh
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 616
Էջ 753, սյունակ 1 Էջ 753
ՈՒՐԴԻԼ «պատահել, հանդիպել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հորդել «ճանապարհ բաց անել», հորդել «գնալ» բառերի արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրդելութ, ուրդածուրիկ
Էջ 753, սյունակ 1 Էջ 753
ՈՒՐՈՒ «ուրու, ուրվական, տեսիլք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *prep- «աչքի ընկնել, երեւալ» (անմիջական նախաձեւ՝ *prop-)
արմատից, որից նաեւ երեւիլ, երես: բառասկզբի ու նախահաւելվածը տարնմանութեան արդիւնք է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրուական, ուրուապաշտ, ուրուաբար, ուրուաձայն, ուրուագիծ, ուրուագծել, ուրուանկար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρέπω
«երեւալ, աչքի ընկնել»
հ. խոլ.
richt
«տեսք, կերպարանք»
Էջ 753, սյունակ 1 Էջ 753
ՈՒՐՈՒԱԶԻԼ «հրահրել, ստիպել»
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է:
Էջ 755, սյունակ 1 Էջ 755
ՓԱԹՇԱՀ «թագավոր, փադիշահ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pādšāh
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 469
Էջ 756, սյունակ 1 Էջ 756
ՓԱՀԼ «արու ձի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. fahl
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 472
Էջ 757, սյունակ 1 Էջ 757
ՓԱՅՏ (-ի) «փայտ, ծառ, կախաղան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *phət-di-
Բնիկ հնդեւրոպական՝ *phət-di- արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փայտաբեր, փայտագործ, փայտակերտ, փայտակույտ, փայտակոփ, փայտատ, փայտեղեն, փայտանալ, խաչափայտ, լաստափայտ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149
Էջ 758, սյունակ 1 Էջ 758
ՓԱՆԱԿ «սրահ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: