Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 177 / 430
ԿԱՐԳ
(-ի, -աց)
«կարգ, հրեշտակախումբ»
Ծագումն անհայտ է
Ծագումն անյայտ է։ Ըստ Հ. Բեյլիի (DKS 441)՝ վրաց. kargi «լաւ» բառի հետ (*karg) (վերականգնում է խոտ.-սակ. hamgalj «հաւաքել» ձեւի հիման վրայ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարգել,
կարգալից,
կարգաւոր,
կարգաւորութիւն,
կարգիչ,
դասակարգ,
ծննդակարգ,
ժամակարգութիւն,
յառաջակարգ,
յարակարգել,
շնորհակարգութիւն,
բարեկարգ,
գլխակարգութիւն,
զրուցակարգութիւն,
անկարգ
Նոր՝
կարգադրել, կարգադրիչ, կարգազուրկ, կարգախօս, կարգապահ, կարգապահական, կարգապահութիւն, անկարգապահ, գիտակարգ, օրակարգ
կարգադրել, կարգադրիչ, կարգազուրկ, կարգախօս, կարգապահ, կարգապահական, կարգապահութիւն, անկարգապահ, գիտակարգ, օրակարգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
kargi «լաւ»
խոտ.-սակ.
hamgalj «հաւաքել»
Մատենագիտություն
DKS 441
ԿԱՐԴԻՆ
(տպուած՝ նարդիս)
«նարդոս»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։
ԿԱՐԵՆԶԱՅ
(կարենզայ)
««աթոռներ» (ԲՀ՝ «աթոռք»)»
Ծագումն անհայտ է
ԿԱՐԻԱՏՈՍ
««պաշտելի, երկրպագելի» (ԲՀ)»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
caritas «հարգանք, սեր» ((°))
ԿԱՐԻՇՆ
««նմանություն» կամ «կայար» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
(փոխառություն իրանական աղբյուրի՞ց. հմմտ. -իշն):
ԿԱՐԾՈՒՆ
««պիտանի» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կազմված է կարծ- անծանոթ արմատից՝ -ուն ածանցով:
ԿԱՐԿԱՀ
«ասեղնագործության շրջանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. kārgāh
«աշխատատեղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
ԿԱՐԿԱՐԵԼ
«վազել»
Ծագումն անհայտ է
Իմաստը վերականգնված է ըստ «Բառք քերթողականք»-ի (Ամալյան): Աճառյանը (ՀԱԲ 2, 554) բերում է ըստ ԲՀ-ի աղավաղված մեկնության՝ «կարկարեաց զագեաց»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 554
ԿԱՐԿԵԼ
««փակել, ամրացնել» (կարկիլ «պապանձվել», բրբ. կրկել «սեղմվել»)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատի հետ, որից, թերեւս, ծագում է կարկամ ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարկափել
Տե՛ս նաեւ
ԿԱՐՃԱՏԵԼ
«շվայտել, շվայտություն անել» կամ «կարճել, դադարեցնել»
Անստույգ (թերեւս)
Եթե ճիշտ է երկրորդ իմաստը, ապա, թերեւս, ծագում է կարճ արմատից՝ -ատ ածանցով:
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։