Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 176 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՐՆԶԱԿ «մի ծաղիկ, գինարբուկ»
Ծագումն անհայտ է (՞)
Նորաստեղծ բառ (՞)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 164
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՓ «հատակ, տակ, խորք, պատյան, թափ, ուժ, պտույտ, թափում, փրկում, հափշտակում, կողոպուտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)teb(h)- «սյուն, նեցուկ, արմատ, նեցուկ դնել, ամրացնել, ոտք դնել» (անմիջական նախաձեւ՝ *step-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թափընթափ, թափանց, թափանցանց, թափանցիկ, թափանցել, զառիթափ, յանկարծաքափ, թափուր, թափառ, թափառանք, թափառոտ, թափառական, թափուր, թափիչ, անթափ, ղեղաթափ, սրտաթափ, դժուարաթափ, դիւրաթափ, հողաթափ, մարդաթափ, թաւթափել, սթափել, սթափանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sthāpáyati «դնում է, հիմնադրում է»
ռուս. стопа «ոտքի թաթ»
հ. անգլ. steppan «ամուր ոտք դնել, քայլել»
հ. վ. գերմ stapf «ոտնահետք»
հ. վ. գերմ stapfal «հիմք, քայլ, աստիճան»
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՓԽԱԼԻԼ «մի տեսակ արատ (շան մասին)»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերեն xelal (բուն աղբյուրը չի հավաստված) «արատ, պակասություն»
(պարսկերենի՞ց. հմմտ. xelal «արատ, պակասություն»):
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՓՈՒՏ -ոյ (թաբութ, թապութ) «դագաղ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. tābūt
Մատենագիտություն
H. AG 153; Աճ. ՀԱԲ 166
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԱՔ-Չ-ԻԼ (թագ-չ-իլ) «թաքնվել, ծածկվել, պահվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pet- «տապալել, խոյանալ, նետվել, թռչել, ընկնել» (անմիջական նախաձեւ՝ *ptā-k-)
արմատից։ (հայ-հունական զուգաբանություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաքուն, թաքթաքուն, թաքնուլ, թաքնի, թաքնաբար, թաքուստ, թաքստոց, միաթաքուն, քննաթագոյց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πτήσσω «վախեցնել, վախից թաքնվել» (<*πτακιω)
դոր. πτασσω «վախեցնել, վախից թաքնվել»
Մատենագիտություն
Pok. IEW 826; Ջահ. ՀԼՊ 144
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԵԶԱՆ -ոյ, ուշ՝ -ի, -աց «գործվածքի լայնքի թել, հագուստի երկար թեւ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *stegh- «ծակել» կողմնակի *-gh-ով տարբերակ
կապ ունենա հնդեւրոպական *stegh- «ծակել» արմատի հետ որպես կողմնակի *-gh-ով տարբերակից ծագած ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեզ(ա)նիք, թեզանատ, թեզանաւոր, թեզանեայ, ոսկեթեզան
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԵԹ «ծանր»
Կեղծ բառ
ստացվել է թեթեւ «(ոչ) ծանր» բառահոդվածի աղավաղմամբ։
Տե՛ս նաեւ
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԵԹԵՒ (-ի, -աց, ուշ՝ -ոյ) «թեթեւ, ոչ ծանր, փոքրակշիռ, դյուրին, հեշտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կրկնաւոր ձեւ՝ *թեւ արմատից, որ թերեւս նոյնն է թեւ «թեւ» բառի հետ (սա ունի նաեւ «թռիչք» իմաստը. հմմտ. թե-ւել «թռչել», այսինքն՝ թե-թեւ «թռչող»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեթեւանալ, թեթեւանդամ, թեթեւութիւն, թեթեւամիտ, թեթեւագին, թեթեւաթեւ, թեթեւահաւատ, թեթեւախելք
Նոր՝
թեթեւահոգի, թեթեւ-սօլիկ, թեթեւօրէն
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵԼ I (-ոյ) «թել, դերձան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tek- «գործել, հիւսել» (անմիջական նախաձեւ՝ *tek-lo-)
Այստեղ է նաեւ թելուկ բուսանունը, եթե այն չի կապուած թալ, թաղթ, թայլ բառերի հետ։ Ըստ Աճառեանի, հայերէնից են փոխառուած պրսկ. tēla «առասան» եւ թրք. tel «թել, լար, առասան» բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկեթել, թելադիր, թելադրեմ, թելադրութիւն
Նոր՝
անթել, թելաւոր, մետաքսաթել, մետաղաթել, հեռագրաթել, թելանման, թելուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս. an-dax «թել»
հ. վ. գերմ. that «պատրույգ, քուղ, թել»
Մատենագիտություն
ՀԱԲ 169-170
Տե՛ս նաեւ
Էջ 263, սյունակ 1 Էջ 263
ԹԵԼ II «գործ, պաշտոն»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թելակալ