Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1859 բառահոդված (էջ 176/186)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 744, սյունակ 1 Էջ 744
ՅՈՅՑ (ուշ՝ -ի) «ցույց, ապացույց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «ուշադրություն, դարձնել, նկատել» (անմիջական նախաձեւ՝ *skeu-sk'-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցուցանել, ցուցակ, ցուցիչ, ցուցումն, ճանապարհացույց, մատն(ա)ցույց, յառաջացույց, նկարացույց, հրեշտակացույց, երագացույց, կանխացույց, ապացույց, ցուցամոլ, ցուցամատ, ցուցահանդես, ցուցադրել, օրացույց, կողմնացույց, դասացուցակ, ուղեցույց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ā-kuvate
«մտադիր է»
հուն.
koéō
«նկատել»
հ. վ. գ.
scouwon
«դիտել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 461; Pok. IEW 588
Էջ 744, սյունակ 1 Էջ 744
ՅՈՎԻԼ «երեւալ» կամ «բերկրել» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *skeu- «ուշադրություն դարձնել, նկատել»
Կապ ունի՞ հնդեւրոպական ծագման ցոյց-ի՝ առանց երկրորդ -ց-ի (*skeu- «ուշադրություն դարձնել, նկատել») արմատի հետ, թե՞ նմանությունը պատահական է։
Տե՛ս նաեւ
Էջ 744, սյունակ 1 Էջ 744
ՅՈՐԵԱՆ (ցորեան) «ցորեն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *k'er- «աճել, սնել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *k'er- «աճել, սնել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցորենահատ, ցորենաբաշխ, ցորենաշատ, ցորենավաճառութիւն, բազմացորեան, եգիպտացորեն, մարացորեն
Էջ 745, սյունակ 1 Էջ 745
ՑՈՒՐՏ (-ոյ, -ի, -ից) «ցուրտ, պաղ. անշուք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'euero «հյուսիս, հյուսիսային քամի» (անմիջական նախաձեւ՝ *sk'urd-) (*skord)
արմատից: Աճառյանը դնում է կասկածելիների շարքը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցրտաբեկ, ցրտաբուխ, ցրտակեզ, ցրտահարիլ, ցրտաշունչ, ցրտանալ, ցրտութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ուկր.
сивер
«ցուրտ»
Մատենագիտություն
Pok. 597; Աճ. ՀԱԲ 464
Էջ 747, սյունակ 1 Էջ 747
ՈՒԲԱՂԱՅ «ճահիճ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հմմտ. ԲՀ` ուրադ «գետ է աղի»
Էջ 747, սյունակ 1 Էջ 747
ՈՒԼՆ II (ուղն) (-ան, -ունք) (ուղն) «մարգարտահատիկ, ուլունքահատիկ, վեգ, պարանոց, ոսկր, անրակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *olen-)
Բնիկ հնդեւրոպական` *olen-` *el- «ծռել, թեքել» արմատից, որից նաեւ ուլն «պարանոց» եւ ողն (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուլնախաղաց, ուլունավաճառ, յուռ(ու)թուլունք, տապեղուլունք
Տե՛ս նաեւ
Էջ 748, սյունակ 1 Էջ 748
ՈՒՂԻՂ (ուղեղ, ուղետ, ուղխիտ) «ուղիղ»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս կապ ունի ուղեղ կամ ուղի բառերից մեկի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղղել, ուղղաբերձ, ուղղակի, ուղղագիր, ուղղագործ, ուղղական, ուղղահաւատ, ուղղածել, ուղղապետել, ուղղոտնիլ, թերուղիղ, ուղղալար, ուղղահայեաց, անուղղակի
Տե՛ս նաեւ
Էջ 748, սյունակ 1 Էջ 748
ՈՒ(Ղ)Խ (-իյ, -ից) «հեղեղ, առատահոս ջուր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ. uihu- «դուրս հոսել, հեղեղել»
(Ղափանցյան, Ջահուկյան, Հարությունյան)։ Ավելի քիչ հավանական է Աճառյանի կարծիքը հյուսիսկովկասյան փոխառություն լինելու մասին
Մատենագիտություն
ՀԱԲ 597
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՂՏ (-ու, -ոյ) «ուղտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ. ultu
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղտապան, ըղտապան, յղտապան, ուղտերամակ, ուղտենի, ուղտաքաղ, ուղտափուշ, ըղտափուշ, ուղտիմճ, ընձուղտ
Մատենագիտություն
Ղափանցյան, ՈՒՊ 53; Ջահ. ՀԼՊ 431-432
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՂՓ «լույս, արփի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)el-n- «փայլել, շողալ» (անմիջական նախաձեւ՝ *pol-ph-) թերի կրկնավոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղփաճեմ, ուղփիաճեմ, ըղփաճեմ, ուղփեան, ուղփագունի, ուղփամած, ուղփաճահ, մետուղփեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sphalingu-
«կայծ»
հայ.
փայլ-ել
հայ.
փաղփաղիլ
հայ.
փող-փողիլ