Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 175 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՐԳԱՉ «ցնդաբանութիւն»
Բնաձայն
Բնաձայն կազմութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարգաչանք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՐԳԱՓ «ցատկոտումն (ուղտի մասին), սրա ձայնը»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher- բնաձայնական արմատից
Պատկերաւոր կազմութիւն՝ խարխափ, կարկափ, սարսափ տիպի՝ թերեւս հնդեւրոպական *gher- բնաձայնական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարգափումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521; Ջահ. ԼՀԳ 73-74
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՐԳՄԱՆԱԿ «գլխանոցի զարդ»
Փոխառություն (թերեւս)
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՐԻ «հացազգի մի բոյս՝ գարի»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gher- «դուրս գալ, բուսնել. քիստ ունենալ» (անմիջական նախաձեւ՝ *ghārūā- (՞)) արմատից
միւս լեզուներն ունեն զանազան աճականներով ձեւեր, եւ հայերենն իր ձեւով կանգնած է առանձնակի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարեղէն, գարեդիւթ, գարեհատ, գարեհաց, գարեջուր, գարըմբեց
Նոր՝
գարեջրագործ, գարեջրատուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κρι, κριθη-
ալբ. drith(ë)
լատ. hordeum
հ. վ. գ. gersta
Մատենագիտություն
H. AG 432; Աճ. ՀԱԲ 522
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՐԻԵԼ (գարիել) «աղորկելի» (՞, ԲՀ)
Ստուգաբանություն (՞)
Էջ 152, սյունակ 1 Էջ 152
ԳԱՐԻԿՊԵՏ «պարսկական պետական մի աստիճան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Աճառյանը (ՀԱԲ 1, 522) հնարավոր է համարում նույնացնել կողպետ բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Էջ 152, սյունակ 1 Էջ 152
ԳԱՐԻՇԱՏ «անփուտ (չփտող) փայտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
բուն աղբյուրը չի հավաստված (հնդկակա՞ն):
Էջ 152, սյունակ 1 Էջ 152
ԳԱՐՀԱՅԻԼ (անիլ) «մորմոքվել, սրտատոչոր լինել»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պրթ. gahrāy- «գոչել, ճչալ»
Մատենագիտություն
Периханян, МЭСДЯ 44-51
Էջ 152, սյունակ 1 Էջ 152
ԳԱՐՇ (-ի, -ից) «զզվելի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ghers- «զզվանք» (անմիջական նախաձեւ՝ *ghrs-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարշիլ, գարշանալ, գարշութիւն, գարշելի, գարշատեսիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. grasus «սպառնալիք, գրգռիչ, զզվելի, տհաճ»
մ. իռլ. goirt «դառն» (<*ghorstis)
մ. վ. գ. gaest
գ. garstig «զարշելի պիղծ»
Մատենագիտություն
Pok. IEW 445; Աճ. ՀԱԲ 523
Էջ 152, սյունակ 1 Էջ 152
ԳԱՐՇԱՊԱՐ (-ի, -աց) «կրունկ, ոտքի հետք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
պար-ը ծագում է *padh(a)- «ոտք» ձեւից (Ջահ. ՊԲՀ 1995, 2, 183): Կասկածելի է Փերիխանյանի կողմից գարշ-ի բխեցումը garš-<հ.-ե. *ghrs- արմատից՝ գարշապար «կոշտ (մաս ոտքի)» մեկնությամբ (Периханян, МЭСДЯ 42-43):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նեղագարշապար
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 183; Периханян, МЭСДЯ 42-43