Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 175 / 454
ԽԱԼԱՄ
II
«ուռք, սրնքոսկր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khə̆lomo-)
արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
սկալմոս «թիակալ»
լիտվ.
kelmas «կոճղ»
հ. անգլ.
sculdor «ուս»
ԽԱԼԱՅ
«հարկատեսակ, գինեհարկ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ թյուրք-թաթարական խալան
(թերեւս)
Ավելի քիչ հավանական է արաբ. աղբյուրը. հմմտ. խալաթ:
Տե՛ս նաեւ
ԽԱԼԱՐԱԿԱՅՔ
«կամարի ներքեւի (խոյակի՞) զարդեր»
Ծագումն անհայտ է
ԽԱԼԱՐԻԿ
(-ի, -աց)
«մանկական խաղալիք»
Ստուգաբանություն (թերեւս)
Խաղալիք բառի տարբերակը՝ ղ/լ հերթագայությամբ, եւ թերեւս, երկրորդ լ-ի տարնմանությամբ:
Տե՛ս նաեւ
ԽԱԽԱՆՔ
«բարձրաձայն (քահ-քահ) ծիծաղ»
Բնիկ հնդեւրոպական
խախալ (արհեստական բաղադրություն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խախալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kákhati «ծիծաղում է»
հուն.
καγχαζω
լատ.
cachinnō
հ. վ. գ.
kachazzen «բարձրաձայն ծիծաղել»
ռուս.
хохотать «քրքջալ»
Մատենագիտություն
H. AG 455;
Աճ. ՀԱԲ 316;
Pok. IEW 634
ԽԱԽԱՅ
ուշ՝ -ի, -աց
«մակարդ, պանրի մակարդ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kuath-
«եռալ, թթվել, խմորվել»
(անմիջական նախաձեւ՝ *kuhat-so-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խախացել,
խախացոց,
խախցոց,
խաղցոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
caseus «պանիր»
ռուս.
квас «կվաս»
հայ.
քացախ
ԽԱԽԻՃ
««մանր» (կտորտանք)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)eid-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khidio-)
կրկնավոր խիծ < *khidio- ձեւից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
chita «կտրված»
հուն.
σχιδαξ «տաշեղ»
ԽԱԽՈՒՏ
«խարխուլ, անհաստատ, խափուտ, քակված, քանդված»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keud-
«նետել, շտապել, նետվել»
(անմիջական նախաձեւ՝ *khə-khud-)
կրկնավոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kodati «քշում է»
հ. անգլ.
sceoton «նետել, հրել»
հ. վ. գ.
sciozan «նետել, արագացնելով շարժել»
ԽԱԾ-
«խածելը, կծելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khād-
«կծել»
(անմիջական նախաձեւ՝ *khād-s-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խածանել,
խածանումն,
խածուած,
խածատել,
խածատանք,
խածի,
խածեակ,
անխած,
օձախած,
խածկտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
khādat «ծամում է, կծում է»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 317-318;
Pok. IEW 634;
Ջահ. ՀԼՊ 134
ԽԱԾԵՒԱԹ
«արաբական արարողություն՝ նորընտիր իշխանի շղթայում եւ ծեծում առաջնորդին հնազանդ լինելը ցույց տալու համար»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբերեն (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
աղավաղմամբ կամ ժողովրդական ստուգաբանությամբ փոխված. հմմտ. ժ հնչույթի առկայությունը
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։