Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված
· Էջ 174 / 200
ՎԱՃԱՌ
(-ի, -աց, -ու, ուշ՝ նաեւ -ոյ)
«վաճառք, գնում, վաճառելիք ապրանք, վաճառատեղի, շուկա, նվեր, օժիտ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. vāčār
Փոխառության աղբյուր՝ պ. bāzār
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաճառել,
վաճառական,
վաճառապետ,
գինեվաճառ,
ժամավաճառ,
շահավաճառ,
մսավաճառանոց
Նոր՝
ածխավաճառ, կաթնավաճառ
ածխավաճառ, կաթնավաճառ
Մատենագիտություն
H. AG 242;
Աճ. ՀԱԲ 299
ՎԱՃԱՌԱԳԱՀ
«առեւտրատեղի, շուկա»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրան. vāčār + gah
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ vāčār վաճառ + gah:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 299
ՎԱՅԵԼ
(ուշ՝ -ի, -ից)
«վայելք, հաճույք, գործածություն, արժանի»
Փոխառություն (թերեւս)
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վայելել,
վայելելի,
վայելուչ,
վայելչութիւն,
բարեվայելուչ,
գեղեցկավայելուչ,
ակնավայել
Նոր՝
վայելչագրութիւն, վայելչակազմ, վայելչահասակ, անվայել, արքայավայել, մարդավայել
վայելչագրութիւն, վայելչակազմ, վայելչահասակ, անվայել, արքայավայել, մարդավայել
ՎԱՅՐ
(-ի, -աց)
(ուշ` նաեւ -ից, -ու)
«դուրս, վայր, տեղ, ցած, պահ, փոքր ժամանակ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վայրաբնակ,
վայրագ,
վայրի,
վայրիկ,
վայրենի,
վայրաբար,
վայրկեան,
իջավայր,
դաշտավայր,
բացավայր,
դիրավայր,
հեղեղավայր,
դժվարավայր,
լեռնավայր,
իջավայր,
գլխիվայր,
զառիվայր,
ընդվայրընկեցիկ,
ընդվայրախաւս,
ընդվայրաբոյս,
վայրաշարժ,
վայրկենաբար,
վայրկենական,
վայրկենապես
ՎԱՆ
I
«վանում, հեռացում»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հ. պ. van-
«նետել, ցրել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վանիլ,
վանումն,
վանիչ,
հեղկավան,
վանդողական,
ճանճվան
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 545
ՎԱՆ
III
«բյուրեղակն, վանակն»
Փոխառություն (՞)
Փոխառության աղբյուր՝ արաբ. waniya (vanāt)
(կասկածով)
«մարգարիտ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վանակն,
վանեայ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 303
ՎԱՆԴ
II
(-ի, -ից)
(վանկ)
«հնչյուն, ձայն, վանկ, երգի եղանակ, երաժշտական մի խաղ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. vāng
«ձայն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վանգել,
վանգիւն,
վանգանալ,
երկվանգ,
երկավանգ,
եռավանգ,
շարավանգել,
փափկավանկ,
վանկատել,
վանկատում,
վանկաբաժան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 304
ՎԱՆԴ
III
«աղեղ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վանգալար
ՎԱՐԱԿ
«կապ, հանգույց, ծառի ճյուղի կցատեղ, վարակ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վարակել,
վարկել,
վարակոտ,
վարակիչ
ՎԱՐՍ
I
«դեղնախունկ, դեղին կոճ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. vars
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 324
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։