Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 174 / 430
ԿԱՌԿՈՒՌ
«հաճախ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *gr-s)
Հնարավոր է կապը հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատի հետ՝ *gr-s > կառ.
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
karra «կուլ գալ, ոլորվել»
Տե՛ս նաեւ
ԿԱՌՄՆԻ
(կառնին)
«փանդիռնահարների մրցում (մրմունջ՞)»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
ԿԱՌՆ
I
«թաղիք»
Ստուգաբանություն (թերեւս)
Թերեւս նույն ծագումն ունի, ինչ կառկուռ «հաճախ» բառը (տե՛ս)՝ սկզբնական «խիտ» ընդհանուր իմաստից։
Տե՛ս նաեւ
ԿԱՌՆՈՒԼ
«վախենալ»
Ծագումն անհայտ է
ԿԱՍԼԱՅ
(բրբ. կասնայ)
«դափնի»
Ծագումն անհայտ է
եթե կասլա-ն չի գրված կասիա-ի փոխարեն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կասլապտուղ
ԿԱՍԿ
II
«շագանակ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
ստեղծվել է կասկ եւ կաստանայ բառերի խառնուրդով (շփոթությամբ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կասկենի
ԿԱՍԿԱԾ
II
(կարկաժ, կաժ, արկաժ)
«մի բույս, malobathron»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Եթե կասլայ-ի սխալագրությունը չէ, ապա, թերեւս, կրկնավոր կազմություն է, որի ուղիղ ձեւը կարկաժ-ն է` կաժ արմատից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 534
ԿԱՍԿԱՄ
(կաստկամ)
«մի տեսակ բու, բվեճակ»
Ծագումն անհայտ է
ԿԱՍԿԵԼ
««պղծել, խախտել» կամ «դադարել, պակասել» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Երկրորդ իմաստի դեպքում թերեւս կապ ունի կասել բայի հետ:
Տե՛ս նաեւ
ԿԱՍՏ
«աքցան»
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։