Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 173 / 764
ԴԺՈՒԱՐ
(-ի, -աց)
(բրբ. դժար)
«դժվար, ոչ հեշտ. դժվարանցանելի տեղ (լեռներում) (հզն. գործածությամբ)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dužvar
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դժուարանալ,
դժուարանք,
դժուարութիւն,
դժուարագիւտ,
դժուարալուր,
դժուարամատոյց,
դժուարապահ,
դժուարակամ,
դժուարալոյծ,
դժուարամիտ,
դժուարակիրթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
dižvār
մ. պ.
dašxvar
պ.
dušvār
Մատենագիտություն
H. AG 143;
Աճ. ՀԱԲ 665
ԴԺՊԱՐԻՇՏ
(դժպաշտ-)
«ամբարիշտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dužparišt
Հյուբշմանը (AG 142) համարում է հայկական կազմություն՝ իրանական տարրերով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դժպաշտութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 665
ԴԺՊԱՐՏ
«հաղթված»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *duzpart
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դժպարտեցուցանել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 665
ԴԺՊԻՐՀ
(դժպիհ-)
«ժպիրհ, հանդուգն, անպատկառ»
Ստուգաբանություն
ԴԺՊԱՀ
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դժպհի,
դժպհել,
դժպհություն,
դժպհագույն,
դժպհակ
ԴԻ
I
(-ոյ)
«դիակ, շաղիղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dheu-
«անհետանալ, մեռնել»
(անմիջական նախաձեւ՝ *dhuīto-/*dhuēi-)
հիմքից, որ գալիս է արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիտապաստ,
դի(ա)թաւալ,
դիազերծ,
դիակալ,
դիակապուտ,
դիահանք,
դիակն
Նոր՝
դիազննություն, դիակառք, դիահերձել, դիահերձում
դիազննություն, դիակառք, դիահերձել, դիահերձում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
dīth «վերջ, մահ»
հ. անգլ.
dwīnan «հանել, անհետանալ»
լիտվ.
dīsti «հանգչել, մարել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 666;
Pok. IEW 261
ԴԻԱԹԻԿ
(տիաթիկ, տիատիկ)
«կտակ, ավետարան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. διαθήκη
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անտիաթիկ
Մատենագիտություն
H. AG 346;
Աճ. ՀԱԲ 666
ԴԻԱԼԵԿԴԻ
«վիճաբանական»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. διαλεκτι-κός
փոխառու ձեւի բաղարկմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիալեկդիական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 666
ԴԻԱԼՕԿ
(-ի)
(դիալօղոս)
«տրամախոսություն, երկխոսություն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. διάλογος
Մատենագիտություն
H. AG 346;
Աճ. ՀԱԲ 666
ԴԻԱԿՈՆ
«սարկավագ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. διάκονος
Մատենագիտություն
H. AG 346;
Աճ. ՀԱԲ 667
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։