Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1859 բառահոդված (էջ 173/186)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 726, սյունակ 1 Էջ 726
ՏԱՓ «տափակ, տափարակ տեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deph- «ծեծել, տրորել» (անմիջական նախաձեւ՝ *doph-)
որտեղից նաեւ տոփել: Զահուկյանը (ՀԼՊ) կասկածով հնարավոր է համարում իրանական ծագումը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տափել, տափան, տափափուշ, տափարակ, տափարակել, գետնատափ, տափակ, տափակութիւն, տափաստան, Տափերական կամուրջ, Խաչատափ, Կամրջատափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σέρφω
«տրորել»
հուն.
σέριγω
«տրորել»
սերբ.
depati
«խփել, բոթել»
Տե՛ս նաեւ
Էջ 726, սյունակ 1 Էջ 726
ՏԱՔՍԻՈՏ «իշխանի թիկնապահ, զորախումբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ταξιώτης
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 392
Էջ 726, սյունակ 1 Էջ 726
ՏԵԼԵՏԻ «շնորհահանդես, սրբագործություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τελετή
Մատենագիտություն
H. AG 384; Աճ. ՀԱԲ 392
Էջ 726, սյունակ 1 Էջ 726
ՏԵՂ II (-ի, -աց) (-ետող, -ետեղ) «տեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sed- «նստել» (անմիջական նախաձեւ՝ *sed-lo-) *-lo- վերջածանցով կազմությունն է
Հնագույն ձեւը՝ ետող, ծագում է հնդեւրոպական՝ *sed-lo- ձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տեղակալ, տեղապահ, բռնատեղ, ժամատեղ, ծովատեղ, տեղահան, տեղահանել, տեղահանութիւն, տեղի, տեղեկիկ, տեղիարան, զտեղ, զտեղել, ստեղստեղել, ետեղակալ, ետեղապահ, ետեղափոխ, ետեղանալ, կրակետող, բանակետող, ժողովետող, զետեղել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 393
Էջ 726, սյունակ 1 Էջ 726
ՏԵՂԱՀԱՐ «գետնահար զգեստ»
Ստուգաբանություն ()
կազմված է տեղ եւ հար բաղադրիչներից՝ «տեղ>գետին» իմաստային անցումով:
Տե՛ս նաեւ
Էջ 728, սյունակ 1 Էջ 728
ՏԻ- (տի-այր, տէր, տի-եզերք, տիկին) «մեծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dei- «փայլել, շողալ» (անմիջական նախաձեւ՝ *di-)
արմատից, որից նաեւ տի, տիւ «օր»․ հմմտ. լիտվ. didis «մեծ»։ Արմատը կա նաեւ «նոստրատիկական» կոչված այլ լեզուներում
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
didis
«մեծ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 117, 216
Տե՛ս նաեւ
Էջ 729, սյունակ 1 Էջ 729
ՏԻՂՄ -ո (տեղմ, բ. տիլ) «տիղմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del- «կաթել» (անմիջական նախաձեւ՝ *dēl-mo-)
Բաղադրություններ՝ տղմանալ, տղմաբաթաւ, տղմատիպ, տղմային, տղմուտ։ Աճառյանը (ՀԱԲ 4, 406-407) տիլ-ի հետ միասին բխեցնում է *stel- «հոսեցնել, միզել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տղմանալ, տղմաբաթաւ, տղմատիպ, տղմային, տղմուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն
տեղ
հայերեն
տեղալ
բարբառային
տիլ
«տիղմ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 118; Աճ. ՀԱԲ 406-407
Էջ 730, սյունակ 1 Էջ 730
ՏԻՒՓՈՆ «պտուտահողմ, թափառ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τύφων
Մատենագիտություն
H. AG 498; Աճ. ՀԱԲ 411
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏՀՈԿԻԼ «փչանալ, վնասուել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ուղղելի է ահոկիլ՝ ա-ի եւ տ-ի շփոթմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 412
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏՂԵԼ «շարժել, հուզել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del- «երերալ, տատանուել» (անմիջական նախաձեւ՝ *dēl- *del-)
արմատից, որից, թերեւս, նաեւ տաղտուկ։ Աճառեանը (ՀԱԲ 4, 413-414) համեմատում է հուն. δενδίλλω «բազմաշանակ նայել, աչքով անել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տղութիւն, տղելութիւն, տղել, տղեցուցանել, անտիղ, անտղելի, տնտղել, անտղաբար
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 117; Աճ. ՀԱԲ 413-414