Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 173 / 430
ԿԱՌ
I
«կառուցում, կանգնեցում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʰā-
«գալ, գնալ, ծնվել, երեւան գալ»
իմաստի յուրահատուկ զարգացմամբ
բուն արմատական մասով կապված է կալ, կայ-, կանգ արմատների հետ եւ ծագում է *gʰā- «գալ, գնալ, ծնվել, երեւան գալ» արմատից՝ իմաստի յուրահատուկ զարգացմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
-կառել,
նաւակառել,
կառուած,
նաւակառու,
ոտնակառել,
կառուցանել,
կառուցումն,
կառոյց,
ակնակառոյց,
հաստակառոյց,
երկնակառոյց,
ինքնակառոյց,
կալակառոյց,
կանխակառոյց,
կառչիլ,
կարկառ,
կառակոյտ,
կարկառել,
քարակարկառ,
լեռնակարկառ,
խեցակարկառ
ԿԱՌ
II
«մեծ ճյուղ»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷeru-
«փայտ, ձող»
առանձին դեպքերում՝ «ճյուղ»
թերեւս ծառ բառի սխալագրությունը։ Հազիվ թե լինի բնիկ հայերեն ինքնուրույն բառ եւ կցվի հնդեւրոպական *gʷeru- «փայտ, ձող» (առանձին դեպքերում՝ «ճյուղ») արմատի հետ։
ԿԱՌ
III
«վառում, վառելը»
(թրբ.)
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ker-
«այրել, վառ(վ)ել, տաքացնել»
Հազիվ թե հնդեւրոպական որեւէ լեզվի միջոցով գա *ker- «այրել, վառ(վ)ել, տաքացնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառել
ԿԱՌԱԳՈՅԺ
«բերանակապ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
ԿԱՌԱԺՈՂ
(կառաձող, կարաձուղ, կարաժուխ, կարաձուխ)
«մժեղ»
Ծագումն անհայտ է
ԿԱՌԱԼ
«զիջանալ (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։
ԿԱՌԱՀԱՍ
«շնակռիվ»
(ԲՀ՝ «կագշան»)
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս բաղադրյալ բառ է, որի հաս-ը կարող է լինել հասանիլ բայի արմատը։
ԿԱՌԱՆ
II
«հոտավետ փնջենա, սատապ»
Ծագումն անհայտ է
ԿԱՌԱՆ(Չ)
ուշ՝ -ոյ, -ի, -ից
«ողբ, ճիչ»
Բնաձայն
Բնաձայն կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառա(ն)չել,
կառաչյուն,
կառաչումն,
մագակառաչ
ԿԱՌԵԼ
«համառել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։