Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 172 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 736, սյունակ 1 Էջ 736
ՏՐԱԽՏ «ետինի ծառ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. diraxt
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 433
Էջ 737, սյունակ 1 Էջ 737
ՏՐՈՒՊ (-ի, -աց) (բուպ) «փոքր, նուաստ»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 4, 439) համարում է բնիկ հնդեւրոպական՝ համեմատելով հ. սլավ. drobiti «մանրել» ձեւի հետ, որ սակայն, բխեցնում են *drob- «մանրել, փշրել» արմատից եւ որ չի կարող տալ հայ. տրուպ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրպանալ, տրպագոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ. drobiti «մանրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 439
Էջ 738, սյունակ 1 Էջ 738
ՏՐՏՈՒՆՋ (-ոյ) «տրտունջ, բամբասանք, չարախոսություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *der- բնաձայնական արմատ
կրկնավոր կազմություն` -ունջ վերջածանցով (մրմունջ, շշունջ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրտնջել, տրտնջալ, տրտնջին, տրտնջումն, անտրտունջ, գետնատրտունջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. δάρδα «մեղու»
կիմր. dordd «աղմուկ»
լիտվ. dārdēt «ճռճռատել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 440
Տե՛ս նաեւ
Էջ 739, սյունակ 1 Էջ 739
ՐԵՏԵԼ «կառավարել (?)»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է
Էջ 739, սյունակ 1 Էջ 739
ՐՈՒՃԱՆԱԿ «ավետավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Փոխառութիւն իրանական աղբիւրից
Էջ 741, սյունակ 1 Էջ 741
ՑԱՄԱՔ -ի, -աց «ցամաք, չոր, չորություն, չոր, երկիր, տեղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ksā- «այրել» (անմիջական նախաձեւ՝ *ksāma-)
Աճառյանը (ՀԱԲ 4, 448) համեմատում է եբր. smq «չորացնել» արմատի հետ՝ բխեցնելով ասոր. բրբ. մի ձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցամաքական, ցամաքակետ, ցամաքային, ցամաքութիւն, մեծացամաք, դալարացամաք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kṣāma- «չոր, ցամաք»
Մատենագիտություն
Pok. IEW 624; Աճ. ՀԱԲ 448
Էջ 741, սյունակ 1 Էջ 741
ՑԱՅԵԼ «ողողել, մաքրաջրել»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *sk'āi- «թույլ լույս արձակել» (անմիջական նախաձեւ՝ *sk'əi-)
Կապ ունի՞ հնդեւրոպական *sk'āi-՝ *sk'əi- «թույլ լույս արձակել» արմատի հետ.
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. skirr, skir «թափանցել, լուսավոր, մաքուր»
Էջ 742, սյունակ 1 Էջ 742
ՑԱՐԱՄԻ «ցարամի, սպիտակ կեչի»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *k'er- «աճել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *k'er- «աճել» արմատի հետ, որից՝ հայ. սեր, սերել, սերմ։
Էջ 742, սյունակ 1 Էջ 742
ՑԵԽ (ցիխ) «ցեխ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'ek- «կղկղել»
հ.-ե. արմատ՝ *k'ek-r/n- «աղբ, կեղտ»
Թերեւս կապ ունի հնդեւրոպական *k'ek- «կղկղել», *k'ek-r/n- «աղբ, կեղտ» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցխոտ, ցխատեսակ, ցխոտիլ, ցեխաթաթախ, ցեխիք
Էջ 742, սյունակ 1 Էջ 742
ՑԵՂ (-ի) «ցեղ, տոհմ»
Ներհայերեն կազմություն
Ծագմամբ նույնն է ցել-ուլ «ճեղքել» բառի հետ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցեղապետ, ցեղընտիր, ցեղենալ, ցեղակից, երկցեղ, համացեղ
Տե՛ս նաեւ