Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 172 / 344
ԿԱՌ
I
«կառուցում, կանգնեցում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʰā-
«գալ, գնալ, ծնվել, երեւան գալ»
իմաստի յուրահատուկ զարգացմամբ
բուն արմատական մասով կապված է կալ, կայ-, կանգ արմատների հետ եւ ծագում է *gʰā- «գալ, գնալ, ծնվել, երեւան գալ» արմատից՝ իմաստի յուրահատուկ զարգացմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
-կառել,
նաւակառել,
կառուած,
նաւակառու,
ոտնակառել,
կառուցանել,
կառուցումն,
կառոյց,
ակնակառոյց,
հաստակառոյց,
երկնակառոյց,
ինքնակառոյց,
կալակառոյց,
կանխակառոյց,
կառչիլ,
կարկառ,
կառակոյտ,
կարկառել,
քարակարկառ,
լեռնակարկառ,
խեցակարկառ
ԿԱՌԱՓՆ
-ին, -ունք, -անց (կառափ-)
«գլուխ, գանգ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *ger-p(h))
-ափն ածանցով (հմմտ. կլ-ափն) կամ *-p(h)ա- ածականով ձեւից
Հազիվ թե բնիկ հնդեւրոպական՝ *ger- «պտտել, ոլորել» արմատից՝ -ափն ածանցով (հմմտ. կլ-ափն) կամ *-p(h)ա- ածականով ձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառափնատել,
կառափնիչ,
նրբակառափն,
կառափել,
կառափետող,
կառափիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս.
garbis «լեռ» ((*gerb->))
հ. հնդկ.
grapsa «փունջ, խուրձ» ((*gerbh>))
ԿԱՌԵԼ
«համառել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԿԱՌՔ
(-աց)
(հազվադեպ` -ի, -ից)
«կառք»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. carrus
Աղբյուր՝ հուն. κάρρον
կա նաեւ սրանից փոխառված հուն. κάρρον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառավար,
կառավարել,
կառաւետ,
կառամարտիկ,
կառանշան,
կառապետ,
կառամուտ,
կառապան,
կառաւոր,
խաչակառք,
մարտակառք,
ոսկիակառք,
սայլակառք,
կառախումբ,
կառավարիչ,
կառավարչական,
կառատուն,
դիակառք,
հանրակառք,
շոգեկառք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 532
ԿԱՍՏՐԻՈՍ
(կաստրիոս, կաստորիոս, սխալմամբ` կտորոց, կոթորոս)
«կուղբ, ջրշուն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καστόριος
«կուղբ բառի ածականը»
Աճառյանը բերում է κάστωρ ձեւը եւ գրում. «վերջավորությունը չի հարմարում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 532
ԿԱՍԵԼ
(-իլ)
«հետ կանգնել, դադարել»
Փոխառություն (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kak-
Աղբյուր՝ իրանական *kas
(հավանաբար)
«փոքրացնել, նվազեցնել»
Կասկածելի են համարում Հյուբշմանը (AG 12) եւ Աճառյանը (ՀԱԲ 531-532). սակայն հմմտ. ավելի նոր` Bailey, DKS 57:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կասեցուցիչ,
կասումն,
անկասելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
kasu «փոքր, չնչին»
պ.
kastan «փոքրացնել, նվազեցնել, պակասեցնել»
Մատենագիտություն
AG 12;
ՀԱԲ 531-532;
Bailey, DKS 57
Տե՛ս նաեւ
ԿԱՍԿ
II
«շագանակ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
ստեղծվել է կասկ եւ կաստանայ բառերի խառնուրդով (շփոթությամբ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կասկենի
ԿԱՍԿԱՄ
(կաստկամ)
«մի տեսակ բու, բվեճակ»
Ծագումն անհայտ է
ԿԱՍԿԵԼ
««պղծել, խախտել» կամ «դադարել, պակասել» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Երկրորդ իմաստի դեպքում թերեւս կապ ունի կասել բայի հետ:
Տե՛ս նաեւ
ԿԱՍՈՒԼ
(կասել, այլեւ կալսել՝ կալ-ի ազդեցութեամբ)
«մանրել, մանրացնել, ջարդել»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ավ. kasu
(կասկածելի)
«փոքր, չնչին»
Աղբյուր՝ պ. kāstān
(կասկածելի)
«փոքրացնել, նուազեցնել, պակասեցնել»
Փոխառութիւն իրանական աղբիւրից։ Կասկածելի են համարում Հիւբշմանը (AG 12) եւ Աճառյանը (ՀԱԲ 2, 532):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կասիչ,
անկաս,
դիւրակաս
Մատենագիտություն
AG 12;
Աճ. ՀԱԲ 532
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։