Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 171 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՄԶԱԶԱՐԻՉ (գամզագարիբ) «հաւատոյ հաստատութիւն» (կրոն.)
Անստույգ (թերեւս)
ինչ-որ եբրայական արտահայտության կամ հատուկ անվան աղավաղված ձեւ՝ ձեռագրական զանազան տարբերակներով։
Մատենագիտություն
ԲՀ None
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՄՈՒՏԱՇ (կամօտաշ, գամանտրաշ, թրք. կծնտաշ, տմնտաշ) «մի բույս, սրա ծաղիկը»
Փոխառություն
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՄՓ (թրք. գումփոռ) «մեծ շուն»
Բնաձայն
Պատկերավոր-բնաձայնական կազմություն։
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՅԹ (գիթ-) «սայթաքում, սխալ, մոլորություն, հանցանք, անկայունություն»
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՅԻՍՈՆ (-ի, -աց, ուղ՝ -ով) «նիզակ, տեգ, արքայական գավազան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γαίσον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայիսոնաբար, գայիսոնական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 511
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՅԻ(Ո)Ս (գայի(ո)սութիւն բառում) «բյուզանդական պալատական մի պաշտոնյա»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ լատ. Gaius (թերեւս)
հատուկ անվան հասարակ մի գործածություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայի(ո)սութիւն
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՅԼ (գայդ, գել, գէլ), -ոյ «գայլ (կենդանի), ձիու կոշտ սանձ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ulkʷo- «գայլ» (անմիջական նախաձեւ՝ *ulkʷio-) հիմքից
Նկատի ունենալով հնչյունական դժվարությունները՝ ոմանք համեմատում են կելտական բառերի հետ (հ. իռլ. fdel, գալլ. vailo (անձնանուն) որպես հայ-կելտ. զուգաբանություն՝ *uailo-՝ *uai- ձայնարկությունից)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայլանալ, գայլենի, գայլախազ, գայլակորիւն, գայլառ, գալառ, գայլագռաւ, գայլահալած, մարդագայլ, շնագայլ, գայլխոտ, գայլախոտոր, գայլասոխ, գայլթաթ, գայլուկ, գայլվիզ, գայլականջ, գայլու ականջ, գայլաթուր, գայլու թուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vṛka
հուն. λύκος
լատ. lupus
գոթ. wulfo
հ. սլավ. vlьkъ «գայլ»
Մատենագիտություն
H. AG 431; Աճ. ՀԱԲ 512; Pok. IEW 1111
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՅԼԻԿՈՆ (-ի, -աց) (գելիկոն, գելիլկան) «ծակող գործիք, շաղափ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել»
Ունի հունարեն բառի կերպարանք, բայց հունարենում այդպիսի բառ չկա։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. wealean
հ. անգլ. weol «գլոր(վ)ել»
մ. վ. գ. walken «պտտվել» ((*uolg-))
Էջ 149, սյունակ 1 Էջ 149
ԳԱ(Յ)Կ- (գայկուցեալ «ընկալեալ», գակուցեալ «երկուցեալ կամ կնքեալ կամ ընկալեալ», գագացեալ «երկուցեալ կամ կնքեալ» անցյալ դերբայական ձեւերի մէջ՝ ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բայահիմք:
Էջ 149, սյունակ 1 Էջ 149
ԳԱՅՌ I (գառ, գեռ, գոռ), -ի, -ից «ցեխ, տիղմ, աղբ, կեղտ, փսխուք, փսխունք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(a)uer- «ջուր, անձրեւ, գետ» (անմիջական նախաձեւ՝ *ursii- (*uerio-))
Արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայռիլ, գառալիր, գայռ(ան)ոց, գեռաթաթախ, զգայռ(-ի), զգառ, զգեռ, զգայռն, զգառիլ, զգայռութիւն, զգայռումն, անզգայռել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. var, vari «ջուր»
ավ. var- «անձրեւ»
ալբ. hur-dhe «ջրափոս, ճահիճ»
կիմր. gwer «ճրագու»
լատ. urina «մեզ»
հ. իռլ. vari «հեղուկ, ջուր»
Մատենագիտություն
Pok. IEW 80; Ջահ. ՀԼՊ 114