Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 171 / 190
ՏՈՉՈՐ
«այրում»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոչորական,
տոչորումն,
տոչորիլ,
հրատոչոր,
հոգետոչոր
ՏՈՐԳ
«ոստայն, սարդոստայն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *deru-
«փայտ»
(անմիջական նախաձեւ՝ *doru-)
հ.-ե. արմատ՝ *dorgh-
«բռնել»
(անմիջական նախաձեւ՝ *dōrgh-so+ակ)
կարելի է իրոք միացնել հնդեւրոպական *doru- «փայտ» հիմքին, որից ծագում է տարգալ բառը կամ տրցակ-ի հետ միասին բխեցնել *dorgh- «բռնել» արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 422
Տե՛ս նաեւ
ՏՈՒԱՅՏԵԼ
«տառապել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *dāu-/du-
«այրել, տանջել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *dāu-/du- «այրել, տանջել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուայտանք,
տուայտութիւն
ՏՈՒՆ
(տան, տամբ, տանց)
«տուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dem-
«կառուցել, իրար հարմարեցնել»
(անմիջական նախաձեւ՝ *dem(o)-)
«կառուցել, իրար հարմարեցնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեծատուն,
անտուն,
ձմեռատուն,
ներքնատուն,
վաշխատուն,
զանգակատուն,
տնանկ,
տնկալ,
տնտես,
տնիկ,
առտնին,
տնային,
տանիք,
ընտանի,
անընտանի,
նորտնային,
տնտեսագետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dāma- «տուն»
հուն.
δώμα «տուն»
Մատենագիտություն
H. AG 458;
Աճ. ՀԱԲ 428
ՏՈՒՆԿ
-ոյ
(տունգ)
«տունկ, ծառ, բույս, տնկում»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա տուն բառի հիմքում ընկած փոխաբերական իմաստներից մեկի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տնկել,
տնգել,
տնկաբեր,
տնկակից,
տնկարկ,
տնկանելի,
նորատունկ,
ծառատունկ,
մանրատունկ,
մարդատունկ,
որթատունկ,
կենդանատունկ
Տե՛ս նաեւ
ՏՈՒՏՆ
(տտուն), -ան
«ծայր, պոչ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dud-
(հայ-գերմանական զուգաբանություն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տտնավոր,
տտադեղն,
ոսկետտուն,
վիշապատտունն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. անգլ.
tote «ծայր»
իսլ.
toti «մռութ»
իսլ.
tota «ծայր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 230;
Զահ. ՀԼՊ 329
Տե՛ս նաեւ
ՏՈՒՓ
-ոյ
«տուփ, գրքի պատեան, խորշ»
Ծագումն անհայտ է
Անհավաստի են համեմատությունները հնդեւրոպական ձեւերի հետ
ՏՌԱՅ
«մարմնի մի անդամ»
Ծագումն անհայտ է
Մալխասյանցը (ՀԲԲ 4, 441) գրում է «գուցե նստատեղ», այսինքն՝ կապում է տոռլ բայի հետ
Մատենագիտություն
ՀԲԲ 441
Տե՛ս նաեւ
ՏՈՒԿԼԻՆԱՐ
«թագաւորական սեղանապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *τρικλινάριος < լատ. triclinarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 432
ՏՏԻՊ
(ուշ` -ոյ, -ի, -ից)
«ստիպ, փոքրախահամ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *steib-
(անմիջական նախաձեւ՝ *stib-)
Կրկնաւոր կազմութիւն` ըստ Աճառեանի (ՀԱԲ 4, 443), հնդեւրոպական *steib- *stib- (հայ. ստէպ, ստիպել) արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տտպութիւն,
տտպել,
տետպել
Մատենագիտություն
ՀԱԲ 443
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։