Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 170 / 411
ԽՐԱՏ
(-ու, -ոց, ուշ՝ նաեւ -ի, -ից)
«հորդոր, խրատ, կրթություն, խորհուրդ, պատիժ, կարգ, օրենք, հրաման»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. xratu
Աղբյուր՝ մ. պ. xrat
հմմտ. ավ. xratu, մ. պ. xrat
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրատել,
խրատիչ,
խրատագիր,
խրատ(ա)տու,
խրատատուական
Մատենագիտություն
H. AG 162;
Աճ. ՀԱԲ 430
ԽՐԱՑ
(-ից)
«կոշկաթել, բաճկոնի թել, բուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«պտտել, ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *khrokso- (°))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրացել,
խրացատեսակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
so-kričiti «ի մի ձգել»
ռուս.
крячить «պտտել-ամրացնել»
նորվ.
herkja «իրար կապել»
Մատենագիտություն
Ջհաուկյան, ՕԻԴՊԱՅ 121
ԽՐԲՈՒԿ
(խոփուկ)
«խուլավարսակ, պռչուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել, հատել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *khērp- կամ *khērbh-°)
շնչեղ *kh-ով եւ *-p կամ *-bh ածականով տարբերակներ
Կազմված է -ուկ բուսանվանակազմ ածանցով՝ խրբ- արմատից, որ թերեւս կապ ունի հ.-ե. *(s)ker- «կտրել, հատել, անջատել» արմատի շնչեղ *kh-ով եւ *-p կամ *-bh ածականով տարբերակներից մեկի հետ (*khērp- կամ *khērbh-°).
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
shko-zë (<*skrēbhr)
պրուս.
skrūoblas «բուսանունները» (<*skrōbar)
ԽՐԵԼ
«խրել, մխել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khēr-)
Կապ ունի՞ խոր բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրուտ(ք),
աւազախիր,
աւազախիտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
skera «կտրել, ծակել»
Տե՛ս նաեւ
ԽՐԽՆՋ
(խրխինջ, խրխնջալը)
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրխնջել,
խրխնջալ,
խրխնջիւն,
խրխնջոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 431
ԽՐՇԵԼ
(խրշել, խլշել, խշշել)
«խրտնեցնել»
(ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«ցատկել»
կրկնաւոր կազմութիւն
կրկնաւոր կազմութիւն՝ հնդեւրոպական *(s)ker- «ցատկել» արմատից, որից նաեւ խրտնուլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
skirra «վախեցնել, խրտնեցնել»
Մատենագիտություն
Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ 114
ԽՐԽՈՐ
((բրբ. խրխուր), խրխիր)
«փշուր, մանր կտոր», «մանր, չնչին բան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել»
կրկնաւոր կազմութիւն, *k>*kh անցմամբ
կրկնաւոր կազմութիւն՝ հնդեւրոպական *(s)ker- «կտրել» արմատից՝ *k>*kh անցմամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրխրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κερμα «մանր փող»
հուն.
κορις «փայտոջիլ» (սեռ. κορος «ոջիլ»)
իռլ.
cert «փոքր, մանր»
հ. անգլ.
sceard «փշուր»
ԽՐՈՒԱՆԴԵԼ
«կարկատել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրուանդիչ
ԽՐՈՒԿ
II
«կինաբարիս, կարմիր ներկ»
Բնաձայն (թերեւս)
խրուկ բուսանվան հետ շփոթելու արդյունք։
ԾԱԳ
(-ի, -աց)
(*ծայգ)
«ծայր (սկիզբ, վերջ)»
(բրբ. «ծլել»)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ogh-
«ցից, սյուն, ճյուղ, թուփ»
*ծայգ ձեւը, որից ծագում են բարբառային շատ ձեւեր, կարող է գալ *g'ēi- «ծլել» ձեւից (*g'əi-gh-՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծագել,
ծագումն,
արեգակնածագ,
լուսածագ,
լուսածագիլ,
հանկարծածագ,
բոցածագումն,
երագածագ,
երկնածագ,
ինքնածագ,
կորածագ,
չորեքծագեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդեւր.
kag «սեպ»
հ. վ. գ.
kegil «ցից, սյուն, փայտե մեխ»
լիտվ.
žagaras «ճյուղոտ»
լիտվ.
žagrė «խոփ»
Մատենագիտություն
Pok. IEW 354
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։