Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 170 / 764
ԴԵՍՊՈՏ
«բռնակալ տէր»
(բարբառային)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δεσπότης
Փոխառութիւն հունարենից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 655
ԴԵՐ-
«փոխ(ա)-. հակա-», դեր «դեր, գործառոյթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dher-
«պահել»
արմատից, որտեղից` հայ. դարել, դադար, այլեւ հ. հնդկ. dhar- «պահել, տանել, հաստատել», հուն. θρᾶνος «աթոռ, նայելու տեղ», լիտվ. darýti «անել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերանուն,
դերաքրիստոս,
դերայ,
դերասան,
դերասանական,
դերակատար,
դերաբաժանում,
դերբայ,
դեր(ա)կոմս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դարել
հայ.
դադար
h. հնդկ.
dhar- «պահել, տանել, հաստատել»
հուն.
θρᾶνος «աթոռ, նայելու տեղ»
լիտվ.
darýti «անել»
Տե՛ս նաեւ
ԴԵՐԱԲՈՒՆ
(դերբարահուն)
«ամենահայր»
(ԲՀ՝ «ամենից հայր»)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ. -արուն բաղադրիչը թերեւս արաբ. abun «հայր» բառն է, որ հասկացել է նաեւ գրիչներից մեկը՝ այն փոխարինելով թրք. baba «հայր» բառով դերբարահուն ձեւի մեջ։ Ամբողջապես առնված` բառի ծագումը չի ճշգրտված։
ԴԵՐԱՆԴԵՐՁԱՊԵՏ
«պարսկական մի բարձր պաշտօնեայ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dar-andarz-pat
dar- «դուռ» եւ andarzpat > հայ. հանդերձապետ։
Տե՛ս նաեւ
ԴԵՐԲՈՒԿ
(դարբուկ)
«առապար, խորդուբորդ տեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dherbh-
«աշխատել»
որպէս «դժվարամատույց, չարչարանք հարուցող»
Բնիկ հնդեւրոպական` *dherbh- «աշխատել» արմատից` որպէս «դժվարամատույց, չարչարանք հարուցող»։
Զուգաբանություններ այլ լեզուներում
h. անգլ.
deorfan «աշխատել, մեռնել, խորտակվել»
մ. վ. գ.
verderben «մեռնել, խորտակվել, կործանվել, փչացնել, վնասել»
լիտվ.
dirbti «աշ...»
ԴԵՐԻ
««վանք» (բրբ. «ուխտագնացություն, ուխտագնացության ժամանակ տոնախմբություն», «տոնավաճառ», «մի պար»)»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. dairā
«վանք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերեն,
դերանիկ,
դերինակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 656
ԴԵՐՁԱԿ
(-ի, -աց)
(ուշ՝ նաեւ դերձիկ, դերզիկ)
«դերձակ, հագուստ կարող, կոշկակար»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *dhergh-
«պտտել, դարձնել, ոլորել»
Աղբյուր՝ մ. պ. darzīk
Աղբյուր՝ պ. darzī
«դերձակ»
Աճառյանը, հենվելով Լիդենի վրա, գտնում է, որ հնարավոր է համարել բնիկ հնդեւրոպական՝ *dhergh- «պտտել, դարձնել, ոլորել» արմատից, որտեղից՝ հայ. դարձ եւ մ. պ. darzīk ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերձականոց,
դերձակուհի,
դերձակություն
Մատենագիտություն
H. AG 140;
Աճ. ՀԱԲ 656-657
ԴԵՐՁԱՆ
«թել»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *dhergh-
«պտտել, դարձնել, ոլորել»
Աղբյուր՝ իրանական darzīk
Աղբյուր՝ պ. darz, darza
«կար»
Աղբյուր՝ պ. darzmān, darzan
«թել, ասեղ»
Աճառյանը հնարավոր է համարում դերձակ բառի հետ միասին համարել բնիկ հնդեւրոպական՝ միեւնույն *dhergh- «պտտել, դարձնել, ոլորել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերձանիլ
Մատենագիտություն
H. AG 140;
Աճ. ՀԱԲ 656-657
ԴԵՐՁԻԿ
(դերճուկ)
««շփոթ, խռով» (ԲՀ՝ «շփոթ կամ խռով կամ փարաջուն, որ է աւան»)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
ԴԵՐՄԱՆՈՑ
(դերամնոց)
««հավիտենական սեր» (ԲՀ՝ «սեր հավիտենական»)»
Անստույգ
Անստույգ բառ։ Թեեւ ձեւավորումը թվում է հայկական (-անոց ածանցով), բայց սա կարող է խաբուսիկ լինել։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։