Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 170 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԱԲՈՍ «մի աստղ (Նաւ եւ Աղաւնի համաստեղութիւնների միջեւ)» (աստղաբաշխական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κἀνωβος (κἀνοπος)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 510
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԳ- «կանգնելը, կանգուն, ուղղահայաց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g"em- «գնալ, գալ» (անմիջական նախաձեւ՝ *g"m-gh-) *-gh աճականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *g"m-gh- ` *g"em-, *g"ā- «գնալ, գալ» արմատի տարբերակը՝ հայերենի համար բնորոշ յուրայատուկ իմաստով (հմմտ. կալ, կայ-)։ m > n անցման համար հմմտ. հայ. եկն, ավ. jantu, հուն. βαινω։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանգուն, կանգնել, կանգնական, կանգնաւոր, կանգնութիւն, կանգնումն, կանգնաչափ, կանգնաչափութիւն, կանգնեան, եռականգուն, երկկանգուն, հինգկանգնեան, տասնկանգնեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. եկն
ավ. jantu
հուն. βαινω
Տե՛ս նաեւ
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԴԱՆԱՅ (գունդունա, քանտան(ա)) «դամասկոսեան պրաս»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. gandāna
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 512
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԴԱՐԱՅ «կամուրջ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qantara
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 512
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆԵՓ (կանափ) «կանեփ, կտավաբույս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κάνναβις (բուն աղբյուրը չի հավաստված)
Աղբյուր՝ պ. kanab (բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն ընդհանուր տարածում ունեցող աղբյուրից: Հայերենի առանձնահատկությունն են կազմում ե եւ փ հնչյունները: Ընդհանուր սկզբնաղբյուրը ոմանք համարում են շումերերենը, ուրիշները՝ սկյութերենը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանեփի, կանեփհատ, կանեփուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 513
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆԹ «ամանի կոթ, ունկ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *guet- «ուռուցք, կլոր բան» (անմիջական նախաձեւ՝ *gunt-) ոճականով՝ *gunt- > կանթ՞
Ակնհայտ է նմանությունը կոթ բառին, բայց սրա ծագումն անհայտ է: Քիչ հավանական է վերջինիս կապը հնդեւրոպական *guet- «ուռուցք, կլոր բան» արմատի հետ (համապատասխան ոճականով՝ *gunt- > կանթ՞):
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆՃՈՒԽ (կանջուխ), -ոյ «գավազան, ցուպ, ձող»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geng-/*gong- «գունդ, գնդված» (անմիջական նախաձեւ՝ *gngio-) *gngio- > կանճ-
Հնարավո՞ր է արդյոք ծագումը հնդեւրոպական *geng-/*gong- «գունդ, գնդված» արմատից՝ *gngio- > կանճ-, ընդ որում -ոյխ/-ուխ-ի համար ենթադրելի է սկզբնական -ող/-ուղ ձեւը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γογγύλος «կլոր, գնդաձեւ»
հուն. γογγύλις «շաղգամ»
լիտվ. gungul-s «գունդ»
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆՃՐԱԿ «ասպուր, դաշտակաղամբ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ պ. kaž(i)ra
Փոխառություն իրանական աղբյուրից:
Տե՛ս նաեւ
Էջ 382, սյունակ 1 Էջ 382
ԿԱՆՈՆ (կանովն, քանոն, քանում), -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից «ուղիղ փայտ, քանոն, ժամանակագրական աղյուսակ, կանոն, կարգ, օրենք, օրինակ, (կրոնական) պատիժ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κανών
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանոնել, կանոնական, կանոնագրել, կանոնագրութիւն, կանոնադրել, կանոնադրութիւն, կանոնումն, անկանոն
Նոր՝
կանոնաւոր, կանոնաւորութիւն
Մատենագիտություն
H. AG 355; Աճ. ՀԱԲ 515-516
Էջ 383, սյունակ 1 Էջ 383
ԿԱՇԱՅԵԼ (կաշետել) ««ծրարի մէջ փակել, կնքել» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ ֆրանս. cacheter
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 386