Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 240 բառահոդված (էջ 17/24)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 485, սյունակ 1 Էջ 485
ՃԱԿ II «թացություն, խոնավություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
Հավանաբար ճախ «ճահիճ, բաց տեղ» տարբերակի հետ միասին ծագում է իրանական աղբյուրից։
Տե՛ս նաեւ
Էջ 494, սյունակ 1 Էջ 494
ՃԿՈՅԹ -ի, -աց (ճկոյթն, -ան, ճկոյթ, -ու) «ճկոյթ, ամենափոքր մատ»
Ստուգաբանություն (անստույգ)
Հազիվ թէ կազմուած լինի ճկել բայից, աւելի հաւանական է, թերեւս, Աճառեանի կարծիքը (ՀԱԲ 3, 204-205) քարթվելական աղբիւրից ծագելու մասին։
Զուգաբանություններ այլ լեզուներում
զան.
culu kiti
«փոքր մատ» (culu «փոքր» եւ kiti «մատ»)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 204-205
Տե՛ս նաեւ
Էջ 502, սյունակ 1 Էջ 502
ՄԱՀԻԿ (-ի, -ա) «նորալուսին, լուսնաձեւ մի զարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. *māhik
փոխատու լեզու՝ հ. պ. māh
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մահիկեղջյուր, մահիկաձեւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 235
Էջ 503, սյունակ 1 Էջ 503
ՄԱՂՁ (-ոյ, -ի, -ից) «մաղձ, լեղի, դառնություն, բարկություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *melg'h- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *mlg'h-) որպես «ուռած բան»
Աճառյանը (ՀԱԲ 3, 240) կասկածելի է համարում։ Աւելի կասկածելի է միացնել (մաղաս-ի հետ միասին) գոյնանիշ (մփին, կեղտոտ գոյների համար) *mel արմատին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաղձատել, մաղձայոյզ, մաղձախառն, մաղձութիւն, բազմամաղձ, մաղձոտ, մելամաղձիկ, մելամաղձոտ, մելամաղձութիւն
Մատենագիտություն
Pok. IEW 723; Աճ. ՀԱԲ 240
Տե՛ս նաեւ
Էջ 505, սյունակ 1 Էջ 505
ՄԱՅԵԼ «մայել, բառաչել (ոչխարի մասին)»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *mei- «բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն, որի հիմքերը, թերեւս, հասնում են մինչեւ հնդեւրոպական շրջանը։ Քանի որ հնից չի ավանդվել, Աճառյանը (ՀԱԲ 3, 245) հայ. եւ հ. հնդկ. բառերի նմանությունը համարում է պատահական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայյիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
māyú-
«մայուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 245
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՇ(ԻԿ) «(կրունկով) կոշիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Սխալ ստուգաբանությամբ կապվել է մաշ «մաշված կոշիկ» բառի հետ։ Վրացերեն mašia «կանացի կրունկով կոշիկ» բառի հետ միասին փոխառություն է ինչ-որ աղբյուրից (իրանական հնչյունաբանական -իկ վերջավորությամբ)։ Չուբինաշվիլին վրացական բառը համարում է արաբական, բայց այն չի հավաստվում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաշկար, մաշկակար
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
mašia
«կանացի կրունկով կոշիկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 260
Էջ 517, սյունակ 1 Էջ 517
ՄԱՐՄԱՇ «նուրբ բարակ գործվածք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. marmaši «նույնիմաստ»
Վրաց. marmaši նույնիմաստ բառի հետ միասին փոխառություն արեւելյան մի աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմաշե, մարմաշեայ
Էջ 521, սյունակ 1 Էջ 521
ՄԵՂԱՐԴ ««լուսին» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է։
Էջ 523, սյունակ 1 Էջ 523
ՄԵՍՍԵԼԻՈՆ ««սինձ» (ԲՀ)» (բուս.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μέσπιλον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
Էջ 526, սյունակ 1 Էջ 526
ՄԻ II (-ոյ, այլեւ՝ -ոջ, -ում, -ոջէ) «մի, մեկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sem- «մի, միասին» (անմիջական նախաձեւ՝ *smio-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միաբան, միագործ, միագունդ, միալար, միամիտ, միանալ, միասին, միաւոր, միանգամայն, միակողմանի, մետասան, մեկուսի, մեկողմանի, մեկին, մեկին, մեկն, մեկնել, մեկնոց, միակ, մեկ, միայն, միայնանալ, միայնակ, միայնակեաց, մենաւոր, մենաստան, մենանալ, մենութիւն, միմեանց, միմեանցասէր, միւս, միակին, միահատուռ, միանձնուհի, միացում, մեկնակետ, մենաշնորհ, մենավաճառ, մենավաճառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μία
(իգ)
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 317-318