Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԶՈՒՐՊԱԹ
«մի բոյս՝ մի տեսակ ուտենի կամ զրմբատ»
Ստուգաբանություն ()
նոյնն է զրմբատ-ի հետ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
ԶՐՈՅՑ
«խոսք, զրույց, խոսակցություն, տարաձայնություն, խոսակցության առարկա, լուր, զրույց, ավանդություն»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս բաղկացած է *զր- այլուր անծանոթ արմատից՝ -ոյց մասնիկով. զր-ի համար զուգահեռների որոնման փորձերը հավաստի չեն:
ԷԼԻՈՍ
«արեգակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ήλιος
«արեգակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելիոսական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 116
ԹԱԹ
(-ի, -ից)
(բռբ. նաեւ բանթ, բանթ-)
«ձեռքի կամ ոտքի առաջնամաս, կշեռքի նժար, պարսատիկի մեջք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tang-
«շոշափել, ձեռք տալ, բռնել»
(անմիջական նախաձեւ՝ *ta(n)g- (°), *te(n)g- (°))
արմատից (*tang-t > թաթ, *teng-t > թանթ)
Սակայն հնարավոր է որ լինի մանկական բառ, որի զուգահեռներն առկա են հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում։ հմմտ. հ.-ե. *tata-, *teta-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաթահատ,
թաթահերձ,
թաթավան,
թաթուլ,
թաթոտ,
բանթուլ,
բանթախ,
բանթուխ,
բանթոփիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τεταγων
«բռնող»
լատ.
tangō (tactum)
«շոշափել, դիպչել, բռնել»
հ. անգլ.
daccian
«թեթեւ շոշափել»
իտլ.
tais
«փափուկ, խոնավ, մեղմ»
ԹԱԽ
(*թաղ)
«մի տեսակ արմավ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tāl
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 140
ԹԱՆՐԻՃ
(-ոյ)
«մի տեսակ չորբանապուր»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թան բառից նորակազմություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 153
ԹԱՍՏԱԿ
«մի հարկատեսակ»
Ստուգաբանություն ()
թասու «քառորդ» եւ տակ «անգամ» բաղադրիչներից կազմուած բառ։
Մատենագիտություն
Մալխասեանց, ՀԲԲ 85
ԹԱՐԽԱՆԱՅ
(թարխնայ, թարխինայ)
«մի տեսակ չորթան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tarxāna
փոխատու լեզու՝ թրք. tarxana
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 160
ԹԱՐՓ
(թարբ)
«թարփ, ձկնորսական կողով, ուռկան, վանդակաձեւ հյուսվածք, վանդակապատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tuer-
«բռնել, ցանկապատել»
(անմիջական նախաձեւ՝ *trp(h)-)
*u-ի կորստով
հայ-հունական զուգաբանություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τάρπη
«մեծ կողով»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 162
ԹԱՓԱՐ
(թափոր)
«հանդիսավոր երթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
թափ արմատից կազմված։ Իմաստի համար հմմտ. թափառել (թափ-ից), ռուս. табор «քայլել» (տե՛ս թափ): Սակայն հմմտ. ռուս. ступеть, լեհ. tabor, որոնք համարվում են թյուրքական փոխառություն (՞)։
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։