Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որի» որոնման արդյունք՝ 422 բառահոդված · Էջ 17 / 43
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍՏՐԻՈՍ (կաստրիոս, կաստորիոս, սխալմամբ` կտորոց, կոթորոս) «կուղբ, ջրշուն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καστόριος «կուղբ բառի ածականը»
Աճառյանը բերում է κάστωρ ձեւը եւ գրում. «վերջավորությունը չի հարմարում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 532
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍԿԱԾ II (կարկաժ, կաժ, արկաժ) «մի բույս, malobathron»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Եթե կասլայ-ի սխալագրությունը չէ, ապա, թերեւս, կրկնավոր կազմություն է, որի ուղիղ ձեւը կարկաժ-ն է` կաժ արմատից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 534
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԱՁ/Չ (կադկաջ) «ճռվողյուն, աստղացոլք, աքլորի կանչ, քրքիջ, կրճտոց»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-
հ.-ե. արմատ՝ *ger- բնաձայնական արմատից՝ *-g կոկորդայինով կազմություն
Բնաձայնական կազմություն, որի հիմքերը, թերեւս, հասնում են հնդեւրոպական շրջանը՝ *geu- արմատից բխող կազմությունները: (համարում է բնաձայն): Pok. IEW 1, 384 (որպես հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատից՝ *-g կոկորդայինով կազմություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարկաջումն, կարկաջահոս, կարկաջասահ, կարկաջել, կարկաչուն, կարկաչան, ատամնակարկաջ, սիրակարկաջ, լուսակարկաջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. garjati
անգլ. cracian
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553; Pok. IEW 384
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԵԼ ««փակել, ամրացնել» (կարկիլ «պապանձվել», բրբ. կրկել «սեղմվել»)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատի հետ, որից, թերեւս, ծագում է կարկամ ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարկափել
Տե՛ս նաեւ
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՑԱՁԻ «՞»
Անստույգ (թերեւս)
որի վերջին բաղադրիչը, թերեւս, ձի-ն է:
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՒԱՌՆ (բրբ.) «նեղ առու. առվի ջրարբերան»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել»
որտեղից ծագում է (Pok. IEW 1, 397) կորի համիմաստ բառը՝ *goᵘ̯r-no- (՞) > կաւառն (՞):
Էջ 396, սյունակ 1 Էջ 396
ԿԱՓԱՅ (կափայ) «հանգ, ոտանավորի տեսակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qāfiya
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 563
Էջ 397, սյունակ 1 Էջ 397
ԿԵԵԴԱՏ «սրբեր» (ԲՀ՝ «սուրբք»)
Փոխառություն
Աղբյուր՝ եբրայական (՞)
Տե՛ս նաեւ
Էջ 398, սյունակ 1 Էջ 398
ԿԵՂԾ «կեղծ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kelg- «ոլորվել, գալարվել. նենգություն, կեղծիք» կ/խ հերթագայությամբ
բնիկ հնդեւրոպական, որ կ/խ հերթագայությամբ (հմմտ. տկեղտ ծ/տխեղտ) կապված է հնդեւրոպական *kelg- «ոլորվել, գալարվել. նենգություն, կեղծիք» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեղծիք, կեղծավոր, կեղծավորակից, կեղծավորիլ, կեղծատրություն, անկեղծավոր, անկեղծիկ, տկեղծ, տգեղծ, տկեղտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ. celg «նենգություն, խորամանկություն, դավաճանություն»
հ. անգլ. hylc «ծռում, ոլորք»
լեհ. chołgać się «սողալ, սահել, քարշ գալ»
Մատենագիտություն
Pok. IEW 554
Տե՛ս նաեւ
Էջ 400, սյունակ 1 Էջ 400
ԿԵՇԵԽՈՐ «նիզակ» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
որի «նիզակ» իմաստը կարող է լինել կեշտոր եւ կենդէշ «նիզակ» բառահոդվածների միացումից: կազմված է *կեշի եւ ատոր բաղադրիչներից