Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 169 բառահոդված (էջ 17/17)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՏԱՍԿ (-ի, -աց) (ուշ՝ տատաշկ, տատաշ) «մի փուշ՝ բորկոճիմ, գեղավեր»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *dēk'- «պատռել, պատռոտել» (անմիջական նախաձեւ՝ *dək'-) կրկնավոր
հ.-ե. արմատ՝ *denk'- «կծել» ոչ ռնգական ձեւ՝ աճած -կ- ով
Կրկնավոր՝ թերեւս բնիկ հնդեւրոպական *dək'-` *dēk'- «պատռել, պատռոտել» արմատից, որ կարող է լինել *denk'- «կծել» արմատի ոչ ռնգական ձեւ՝ աճած -կ- ով: Սակայն այս ստուգաբանությունը չի բացատրում շ-ով ձեւերը: Թերեւս ճիշտ է Գ. Ասատրյանը («Իրան-Նամե» 1996-1997), որ ենթադրում է իրանական ծագում (հմմտ. մ. պ. tašk «փուշ»), սակայն այստեղ նախ՝ կրկնավոր ձեւեր չեն հանդիպում, երկրորդ՝ հավանական չէ բխեցումը *ters- «չորացնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տատասկաբեր, տատասկանիստ, տատասկացան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. գ. վ.
zangar
«կծող, սուր, հատու»
գ.
Zange
«աքցան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 380
Էջ 729, սյունակ 1 Էջ 729
ՏԻՎՏԱՐ «հնդկական սոճի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. dīvdār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 409
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏՈՃ «մամուռ, կսկիծ»
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոճալ
Էջ 737, սյունակ 1 Էջ 737
ՏՐՈՃ (-ի -ից) «տրոհում, բաժանում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրոհել, տրոհութիւն, տրոհում, տրոհարկել, գերատրոհ, եռատրոհ, տարատրոհել
Էջ 757, սյունակ 1 Էջ 757
ՓԱՄՓՈՒՇՏ «միզապարկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *phamph- «ուռչել»
Կազմված է փամփ եւ բուշտ (տե՛ս) բառերից: փամփ-ը բնիկ հնդեւրոպական է՝ *phamph- «ուռչել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bimba
«գնդակ»
հուն.
πομφός
«գնդակ, կոճակ»
մ. վ. գ.
bemstin
«հաստափոր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 475
Տե՛ս նաեւ
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՃԻ «մի տեսակ ծառ, մայրի»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ վրացական
Աճառյանը (ՀԱԲ 4, 504) համարում է վրացական փոխառություն, սակայն կապ է տեսնում հայ. փիճի, նոճի եւ սոճի բուսանունների կառուցվածքների միջեւ՝ նկատի ունենալով -ճի վերջածանցը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՆՌՔ
Ստուգաբանություն ()
Տե՛ս նաեւ
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈՃՈՐԵԱԼ (փոճորեալ) «փորել, ծակ բացել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈՃՈԿ -ի, -աց «կեղեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառեանը (ՀԱԲ 4, 515) համարում է կճեպ եւ խեճեպ հոմանիշների դրափոխութիւնը (հմմտ. ճեպոտել > փեճոտել)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փճոք, փեճեկ, փեճոկել, փոճոկել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 515