Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 166 բառահոդված (էջ 17/17)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 763, սյունակ 1 Էջ 763
ՓԵՐԹ (-ի) «կտոր, պատառ, ծվեն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sphēr- «ճեղքել, պատռել, կիսել» -թ աճականով
«ճեղքել, պատռել, կիսել» արմատից՝ -թ աճականով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փերթել, միափերթ, սեկափերթ, փերթկար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 499
Տե՛ս նաեւ
Էջ 776, սյունակ 1 Էջ 776
ՔԱՆՈՒՆ «մահճակալի կամ գահույքի սյուններ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ ասորական kanūnta
Կապված է կանոն (<հուն. κανων) բառի հետ, բայց, ըստ երեւույթին, փոխառվել է իրանական կամ ասորական աղբյուրից (հմմտ. ասոր. kanūnta)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 552
Էջ 780, սյունակ 1 Էջ 780
ՔԱՒ «մեղքի թողություն, քավում, ներում, սրբացում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kau- «զգուշանալ»
Այս արմատը կապված է *skeu- «դիտել, նկատել» նախաձեւի հետ, որի *-sk' աճականով տարբերակից ծագում է հայ․ ցոյց բառը (*skeu-sk' > ցոյց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաւել, քաւութիւն, քաւչապետ, մեղսաքաւիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
caveo
«զգուշանալ, հսկել, պահպանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-ԱԿ I «աղյուսակ, անտառակ, գավառակ, գետակ, լճակ, տնակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ak
որ որոշ տարածքներում թերեւս ունեցել է փոքրացուցիչ արժեք (հմմտ. գնդակ-գունդ, նկանակ-նկան, սրահակ-սրահ իրանական փոխառությունները): հնարավոր է ենթադրել -ակ-ով կազմությունների բաղարկում հ.-ե. *kon > հայ. -կ(ն) ածանցով բնիկ հնդեւրոպական բառերի հետ, ինչպես -իկ եւ -ուկ ածանցների դեպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղյուսակ, անտառակ, գավառակ, գետակ, լճակ, տնակ, գնդակ, նկանակ, սրահակ
Տե՛ս նաեւ
Էջ 802, սյունակ 1 Էջ 802
-ԲԻ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-bhi վերջավորություն
Այս ածանցի բ-ն ակնհայտորեն նույնն է -ն-ով հիմքերի գործիականի -բ վերջավորության հետ (հմմտ. եզ. գործ. արամբ՝ այր-ից եւ կանամբ՝ կին-ից). դժվար բացատրելի է ի-ն. հ.-ե. *-bhi վերջավորության *-i-ն չէր կարող պահպանվել վերջնային դիրքում, եւ մնում է ենթադրել -ի ածանցի ուշ հավելում արամբ եւ կանամբ հոլովաձեւերի վրա. այդպիսի հավելումը սովորական չէ, բայց հմմտ. կանացի. այստեղ վիճակը մոտավորապես նույնն է, ինչ հունարենում, որտեղ *επι πατροφι:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արամբի, կանամբի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πατροφι
Էջ 808, սյունակ 1 Էջ 808
-ՃԱԿ «բեմճակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումը հայտնի չէ. իրանական զուգահեռ չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեմճակ