Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽՈՐԱՆԳ
(խորանգն)
«զկրտոց»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Գրչագրական սխալ՝ խորանգ (խորանգն) առնել փոխանակ խորան կանգնել կամ առնել՝ իմաստի տեքստաշարային ենթադրությամբ:
ԽՈՐԽ
(-ի)
«օձի շապիկ, կաշի, մորթ, կճեպ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khorkh-)
*k>*kh անցումով
Թերեւս բնիկ հնդեւրոպական *khorkh-` *(s)ker- «կտրել» արմատից *k>*kh անցումով: հմմտ. կիմր. khoen (<*krokno) «կաշի», մ. բրը. crocann «կաշի» (<*krokkeno) կամ *(s)ker- «կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ» արմատից: հմմտ. նորվ. բրբ. skarka «սառցակեղեւ», այլեւ ռուս. кора «կաշի»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորխանալ,
խորխատոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
կիմր.
khoen (<*krokno)
«կաշի»
մ. բրը.
crocann (<*krokkeno)
«կաշի»
նորվ. բրբ.
skarka
«սառցակեղեւ»
ռուս.
кора
«կաշի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 408-409
ԽՈՒՆ
II
«սեղան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *xuān
փոխատու լեզու՝ պ. xvān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խունաւագութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420
Տե՛ս նաեւ
ԽՈՒՓՆ
(խուփ «փակ»)
«խուփ, կափարիչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)keu-
«ծածկել, փաթաթել»
(անմիջական նախաձեւ՝ *khu-ph-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խփ(ան)ել (-նուլ),
խփրնկեց,
բացխփ(ն)իկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
skāuti, skunāti
«ծածկում է»
հայ.
ցիւ
հուն.
σκυνια
«հոնքեր»
լատ.
cucullus
«գլխադիր, գլխանոց»
հ. վ. գ.
scūr
«ծածկ»
Մատենագիտություն
Pok. IEW 951;
ՀԱԲ 423
Տե՛ս նաեւ
ԽՈՉԱԿՆ
«սրնքոսկր, ողնք»
Ստուգաբանություն ()
Շփոթության արդյունք՝ փոխանակ խունջանն:
Տե՛ս նաեւ
ԽՐԱԽ
-ի, -ից
«ուրախ, ուրախություն, խնջույք»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *skr-
«ցատկել, ցատկոտել»
(անմիջական նախաձեւ՝ *skr-es-)
փոխատու լեզու՝ իրանական *xrāx
Աճառյանը բխեցնում է ուրախ-ի սաստկական *հուրախ ձեւից՝ խուրախ > խրախ անցումով. այս դեպքում դժվար բացատրելի է խրախճան-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրախանալ,
խրախամոտ,
խրախանք,
խրախունք,
խրախութիւն,
խրախարար,
յարախճան
Մատենագիտություն
Bailey, DKS 476;
Աճ. ՀԱԲ 429
Տե՛ս նաեւ
Ծ(Ղ)ԽՆԻ
(-ւոյ, -եաց)
(ծխղնի, ծխանի, ծխնի), (ծղին, բրբ. ծխան)
«ծխնի»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս կապ ունի ծիղ բառի հետ (*ծղիխ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծխղնիլ,
ծըղխնիլ,
ծղխնել
Տե՛ս նաեւ
ԿԱԹ
I
-ի, ուշ՝ -ոյ
«կաթիլ, շիթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷet-
«կաթել»
կապ ունի՞ արդյոք *gʷet- «խեժ» արմատի հետ
բնիկ հնդեւրոպական՝ *gʷǝt- > *gʷet- «կաթել» արմատից (կապ ունի՞ արդյոք *gʷet- «խեժ» արմատի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթել,
կաթոգի(ն),
կաթոգնիլ,
կաթուած,
կաթոտ,
կաթիլ,
կայլ-ակ,
խանդակաթ,
շողակաթ,
սրտակաթ,
սերմնակաթ,
մեղրակաթ,
մշտակաթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
gutta
«կաթիլ»
*e- ձայնավորի թուլացմամբ
հ. իսլ.
bannae
«կաթիլ, կաթ»
*gʷǝtsnia-՝ ըստ Ռասմուսենի
Մատենագիտություն
Olsen, NBA 137
ԿԱԼ
II
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի)
«կալ, կալսելու տեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, թեքել, կորանալ, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯i-lo-)
նման է հ. հնդկ. khala «կալ» բառին, բայց դժվարութիւն է հարուցում հնչիւնական անհամապատասխանութիւնը, եթե մենք գործ չունենք կաղ-խեղ տիպի համապատասխանութեան հետ՝ *(s)kel- «ծռել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալորայ,
կալոտի,
կալատեղ,
կալապետ,
կալսել,
կալածեւ,
կալամէջ,
կալատէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
khala
«կալ»
Մատենագիտություն
Mayrhofer, KEWA 305
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։