Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 750 բառահոդված (էջ 17/75)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳԳԻԿ (գզուկ) «նետի ծայր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։ Կապը հնդեւրոպական *uēl- «պտտել, ոլորել» արմատի հետ (որտեղից՝ գելում, գիլ (*uēli-g’h > *գեղից+իկ)) քիչ հավանական է։
Տե՛ս նաեւ
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳԶՏՈՐ (գզթոր, գխթոր, գխտոր) «բույսի վրայի ներկատու այտուցք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uēl- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uēl-d- -ուր) ածանցով
-ուր ածանցով՝ *uēl- արմատից, որտեղից նաեւ՝ գելում, գիլ, գալար, գեղձ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գզտորահամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
գելում
հայ.
գիլ
հայ.
գալար
հայ.
գեղձ
«բաղեղ»
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈԲՍ «մլուկ, փայտոջիլ» (բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՂՏՐ «փափուկ, քնքուշ, դուրեկան, ախորժելի, լույծ, հեղուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uol-d-ur-)
«փափուկ» իմաստային անցումով. «լույծ, հեղուկ» իմաստի համար հմմտ. նույն արմատից ռուս. вал «կոհակ, ալիք» տիպի իմաստները. հնարավոր է բաղարկություն քաղցր բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գողտրիկ, գողտրաբարբառ, գողտրական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
вал
«կոհակ, ալիք»
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՅԺ (-ի, -ից) «բոթ, վատ լուր, ողբ, լացուկոծ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուժել, գուժկան, գուժումն, գուժխն, գուժատուր, գուժիկ, հրապարակագոյժ, մահագոյժ, աշխարհագոյժ, դառնագոյժ, չարագոյժ
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՌԵՂ (-ոյ) (գոռեխ, գոռեհ, գոռող, գոռոխ) «իշամեղու, վայրի մեղու»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gher- «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *ghor(s)elo-)
բնաձայնական արմատից, որտեղից նաեւ գոռալ. -եղ-ի համար հմմտ. բոռ, բոռեղ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ghargharāyntē
«սուլում է, բզզում է»
մ. վ. գ.
grellen
«բարկությունից ճչալ»
Տե՛ս նաեւ
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԹԱՅ (գութան, նոր եւ բրբ.՝ գութան, քութան) «գութան»
Ստուգաբանություն (փոխառություն)
տարածված է կովկասյան լեզուներում։ Աճառյանը (ՀԱԲ 1, 587) համարում է կովկասյան («հարավային կովկասյան») ծագման բառ, բայց կովկասյան բառերի աղբյուրը նույնպես չի հավաստված։ Սակայն հմմտ. հ. հնդկ. kūtam «գութանի խոփ» բառը, որի կապը սրանց հետ հայտնի չէ (Մայrhoֆերը հակված է համարելու դրավիդյան ծագման բառ):
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
gutani
չեչ.
gota
այլեւ՝ ou.
guton, goton
ադրբ.
kotan
քրդ.
kotan
Մատենագիտություն
ՀԱԲ 587; Աճ. ՀԱԲ 587; Абаев 527
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԼ I «թուբ, բթամիտ, թմրած»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ արդյոք գել «ոլորված, պիրկ», գելում «ոլորել, արկել. ճնշել, ճմլել, ճզմել» բառերի հետ, որ ծագում են հնդեւրոպական *uel- «պտտել, ոլորել» արմատից (*uol- > գուլ՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գլիլ, գլանալ
Էջ 173, սյունակ 1 Էջ 173
ԳՈՒՆԴ I (-ի, -ից, -աց) (գունտ, կունդ, կունդն, կունտն) «գունդ, գնդաձեւ մարմին, երկնակամար, արեւի կամ լուսնի գունդ, ճրագարանի կլոր մաս, անիվ, գլուխ, խորաչափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *gund
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնդել, գնդաձեւ, գունդսաղ, գնդախաղ, գնդասեղ, գնդագիր, երկրագունդ, ձիւնագունդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
gunda
«խմորի գունդ»
մ. պ.
gund
«ամորձի»
Մատենագիտություն
H. AG 130; Աճ. ՀԱԲ 599
Տե՛ս նաեւ
Էջ 174, սյունակ 1 Էջ 174
ԳՈՒՏԻ (բրբ. կուտիկ) «գլխարկ, գդակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *gudik
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *gudik: Հմմտ. նաեւ վրաց. (< իրան.) kudi «գլխարկ, գտակ» (Ջահուկյան):
Զուգաբանություններ այլ լեզուներում
բելուջ.
gud
«հագուստ» իրան. gaud «ծածկել» արմատից
Մատենագիտություն
Գ. Ասատրյան, «Իրան-Նամե» 42
Տե՛ս նաեւ