Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԱՐԹ
«կարելի, հնարավոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *magh-
«կարողանալ, օգնել»
(անմիջական նախաձեւ՝ *magh-thro-)
*magh- «կարողանալ, օգնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարթել,
մարթանալ,
մարթական,
մարթանք,
մարթուշ,
անմարթ,
չմարթուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
maghá-
«ուժ, կարողություն. ձիրք»
գոթ.
magan
«կարողանալ»
ռուս.
мощь
«հզորություն»
ռուս.
мочь
«կարողանալ»
Մատենագիտություն
Pok. IEW 694;
Ջահ. ՀԼՊ 136
ՄԵԹԵԼ
(*միթել)
«ցնդաբանել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μυθέω
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293
ՄԹԵԼ
«ընդունել, վերցնել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ
ՄՇՈՒՇ
«մշուշ, մառախուղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *meis-
«առկայծել, թարթել, մութ, մշուշ, մառախուղ, ամպ»
(անմիջական նախաձեւ՝ *misk-)
Կիսակրկնաւոր կազմութիւն՝ *miskh - > միշ-
Կիսակրկնաւոր կազմութիւն՝ *miskh - > միշ- հնդեւրոպական *meis - «առկայծել, թարթել, մութ, մշուշ, մառախուղ, ամպ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշուշային,
մշուշապատ
ՄՈՐԹ
(-ոյ)
««մորթ, մաշկ» (բ. «զենում, սպանում»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *mer-
«մեռնել»
Ծագումն անհայտ է: Թեեւ կա մորթել բայի «սպանել» իմաստը, բայց կասկածելի են հնդեւրոպական *mer- «մեռնել» արմատի հետ կապելու վարձերը (Պատրուբանի, Ղափանցեան)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մորթել,
մորթազերծ,
մորթաներկ,
մորթաղ,
մորթիկ,
մորթագործ,
մորթեգործ,
մորթի,
խեցեմորթ,
զրահամորթ,
թխամորթ,
մորթահան,
մորթոտել,
դեղնամորթ,
կարմրամորթ,
սեւամորթ,
սպիտակամորթ
ՄՌՈՒԶ
(գրված նաեւ մռոզ)
«բեղ, ընչացք, մազմզուկ, մազաթել, գանգրահեր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mer-
«հյուսել, կապել, թել. օղակ. հանգույց»
(անմիջական նախաձեւ՝ *merōg/h-)
արմատից.
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
мережа
«ցանց»
ՅԱԴԳԴԵԼ
«հրել, բոթել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՅԱՂԹ
«շատ, հսկա, քաջ, հաղթություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sel-
«ոստնել; վերցնել, բռնել»
Հնդեւրոպական ծագման վարկածները հավաստի չեն, եւ Աճառյանը (ՀԱԲ 4, 633-634) համեմատում է լատ. saltus «ոստյուն» բառի հետ եւ բխեցնում հնդեւրոպական *sel- «ոստնել» արմատից, որ անհավանական է։ Քիչ հավանական է բխեցումը նաեւ *sel- «վերցնել, բռնել» արմատից, որ իմաստով կարծես ավելի մոտ է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաղթել,
յաղթական,
յաղթանակ,
յաղթահասակ,
յաղթահարել,
յաղթանդամ,
յաղթազօր,
յաղթկու,
յաղթուկ,
մեծայաղթ,
դժուարայաղթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
saltus
«ոստյուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 633-634
ՅԱՒՆ
(-ի, աց, ուշ՝ նաեւ -ից)
(յուն, օն)
«հոնք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au-
«հիւսել»
«թել» իմաստի միջնորդութեամբ
Հազիվ թե բնիկ հնդեւրոպական *au- «հիւսել» արմատից (հմմտ. յաւղ)՝ «թել» իմաստի միջնորդութեամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւնեղ,
յաւնակից,
յաւնաճաճ,
քաւայաւն,
բարձրայաւն,
ընդվայրայաւն,
կցայաւն,
մրայաւն
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։