Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 217 բառահոդված (էջ 17/22)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌԶԳԱՅԼԻԼ «ագահաբար ուտել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
գայլ բառից կազմված ձեւ, բայց անբացատրելի է մռ- բաղադրիչը։
Էջ 547, սյունակ 1 Էջ 547
ՅԱՅՏ «յայտնի, երեւացող, յայտնապէս, նշանաւոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ai- «այրել, լուսաւորել» (անմիջական նախաձեւ՝ *ai-d-) զանազան ածականներով
զանազան ածականներով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յայտագոյն, յայտնական, յայտապատկեր, բացայայտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
aiskus
«պարզ, որոշակի, պարզորոշ, յայտնի, բացայայտ»
ռուս.
ясный
«պարզ, բացայայտ»
Էջ 549, սյունակ 1 Էջ 549
ՅԱՒ «վերջ, ծայր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *paus- «թողնել, բաց թողնել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւակն, յաւակնիլ, անյաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
հաւ
«սկիզբ»
հուն.
παύω
«պահել, դադարեցնել, վերջացնել»
լատ.
pausa
«դադար» < հուն.
հ. սլ.
pustiti
«թողնել, բաց թողնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 390
Էջ 557, սյունակ 1 Էջ 557
ՅՕԴԱՏՐԵԼ (յօդադրել) «սպասել» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղկացած է յօդ եւ տրել կամ դրել բաղադրիչներից, բայց անբացատրելի է «սպասել» իմաստը:
Էջ 563, սյունակ 1 Էջ 563
ՆԱՒ (-ու, -ի, -աց) «նավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *nāu «նավ»
Հաւանական է համարւում նաեւ իրանական ծագման վարկածը, մանաւանդ որ նաւազ, նաւապետ բառերը ակնյայտօրէն իրանական ծագում ունեն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաւել, նաւորդ, նաւակ, նաւակիկ, նաւագնացք, նաւագործ, նաւակալ, նաւահանգիստ, նաւապետ, ծանրանաւել, բացանաւել, նաւամատոյց, նաւաշինարան, նաւաշինութիւն, ակնանաւա, բեռնանաւ, շոգենաւ, ռազմանաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
nau
հուն.
ναύς
լատ.
nāvis
Մատենագիտություն
H. AG 201; Աճ. ՀԱԲ 433
Էջ 563, սյունակ 1 Էջ 563
ՆԱՒԱԿԱՏԻՔ «բացման հանդես, շնորհանդես, (քրիստ.) նավակատիք» (քրիստ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
հաւանական է առաջին բաղադրիչի (նաւա-) իրանական ծագումը։
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
nava
«նոր»
Էջ 582, սյունակ 1 Էջ 582
ՇԱՌՏԵԼ (շառոտել) «ածելիով մարմնի վրա անցք բացել (արյուն վերցնելու համար)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. šart
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 498
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐԵԼ «դողացնել, խարտել»
Ստուգաբանություն ()
Շարժել բառն է՝ իր բացատրությամբ։
Տե՛ս նաեւ
Էջ 584, սյունակ 1 Էջ 584
ՇԱՔ «պատին բացվածք, պատուհան» (բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. šaqq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԶՈՐ «ճյուղ, բարակ ճյուղ, ճիպոտ, խրձակապ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 3, 550) համեմատում է հուն. ὄσχος եւ մ. պ. azg (>հայ. ազգ) «ճյուղ» բառերի հետ եւ վերականգնում հնդեւրոպական *ozg'ho- ձեւը, սակայն նախ` հնդեւրոպական *ozgho-ի *g-ն քմայնացած չէ, երկրորդ` անբացատրելի է մնում -ր-ն, երրորդ` չի բացատրվում կապը բարբառային ձեւերի հետ, եթե նախնական իմաստը «ծռել»-ն է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὄσχος
մ. պ.
azg
«ճյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550
Տե՛ս նաեւ