Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 656 բառահոդված (էջ 17/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՍՓՈՒՂԷ(Ս) «դուրս» (ԲՀ՝ «արտաքս»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. εκ φυλης «ցեղից դուրս»
փոխատու լեզու՝ հուն. εκφυλος «ցեղից դուրս գտնվող, այլացեղ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԵՒ II «երեւում, երեւալը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *prep- «աչքի ընկնել, երեւալ»
Բնիկ հնդեւրոպական՝ *prep- «աչքի ընկնել, երեւալ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկիլ, երեւակ, երեւոյթ, աներեւոյթ, յերեւան, յերեւանի, բացերեւ, ակներեւ, յայտներեւակ, հանկարծերեւեաց, յետսերեւակի, սակաւերեւեաց, մակերեւոյթ, երեւակայական, երեւակայութիւն, աներեւակայելի, օդերեւոյթ, դրսերեւոյթ, մակերեւութային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρέπω
«աչքի ընկնել»
հ. խլ.
richt
«ձեւ, կերպարանք»
հ. վ. գ.
furben
«մաքրել (*«երեւելի դարձնել»)»
Մատենագիտություն
H. AG 444; Աճ. ՀԱԲ 49
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԷԹ (երեք) «հալումաշ, նիհար, ցամաքած» եւ «ճեղքված, ճաքճաքած (՞)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *krei-t-)
Եթե ընդունելի է երկրորդ իմաստը, ապա, թերեւս, ծագում է հնդեւրոպական *krei-t-ից` *(s)ker- «կտրել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երթանալ
Էջ 226, սյունակ 1 Էջ 226
ԵՐԿԱԹ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց) «երկաթ, երկաթե գործիք, շղթա, կապանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dei- «փայլել, շողալ» (անմիջական նախաձեւ՝ *d(i)u-) *-u աճականով
նոյն զարգացմամբ, ինչ երկին բառի մէջ՝ ենթարկուած արծաթ բառի ազդեցութեանը. երկաթը հնում կապուած է եղել երկնքի հետ՝ ստացուելով երկնաքարից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկաթագամ, երկաթագործ, երկաթակապ, երկաթապատ, երկաթի, աներկաթ, երկաթեայ, երկաթուղի, երկաթուղային, երկաթավաճառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
rkina
քարթվելական ձեւ
մեգր.
rkina
լազ.
erkina
Էջ 227, սյունակ 1 Էջ 227
ԵՐԿԱՆ (-ի, ուշ՝ -ից, -աց) «երկանք, աղացաքար, ձեռքի աղորիք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *guer- «ծանր» (անմիջական նախաձեւ՝ *gurānā- (*gurāuanā-))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկանաքար, երկանաղաց, երկանաբեկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս.
gimoyvis
ռուս.
жернов
«երկանք, երկնաքար»
Մատենագիտություն
H. AG 444-455; Աճ. ՀԱԲ 57
Էջ 233, սյունակ 1 Էջ 233
ԶԱՌՆԱՈՒԽՏ «մետաքսահյուս կտոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. zarna-vuft «ոսկեհյուս»
հմմտ. սողդ. zyrn-vfc, այլեւ՝ ավ. zarəna, մեղ. zarna- «ոսկի» եւ պ. bāft «հյուսած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81; Ջահ. ՀԼՊ 525
Էջ 234, սյունակ 1 Էջ 234
ԶԱՒՇ (զօշ, զոշ) «վատ, անպարկեշտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զաւշոտ, զաւշոտավարք, զաւշաքաղ, զաւշաքաղութիւն, զաւշութիւն, զաւշոտել, զաւշոտութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
zaoša
«սիրալիրություն, հաճույք, ցանկություն»
պրթ.
zwš (zōš)
«սեր, ցանկություն, ավյուն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 525
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵՂՋԵԼ «ծածկել, պահել, թաքցնել, համառոտել, կրճատել, զեղչել»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *pel- «ծածկել» (անմիջական նախաձեւ՝ *pel-khio-)
Քիչ հավանական է, որ կազմված լինի զ- նախածանցով՝ հնդեւրոպական *pel-khio-ից ծագող *հեղջ ձեւից՝ *pel- «ծածկել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
felhan
«թաքցնել. թաղել» գերմ. felh- < *pel-k-
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՐՏԱՅ «կզաքիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. zerdave (zerdeva)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԼԱՔԱՐԹ «շեշաքար, որով մագաղաթ են կոկում»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս զլաքարդ (զլաքար՝ -դ հոդով), այսինքն՝ զլաքար՝ որպես քարի տեսակ (ի՞նչ է զլ- կամ (գ)-լա)։