Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՈՐՈՇ
(որիշ, որուշ, ուրուշ)
«զատ, առանձին, հեռու, որոշ(ակի) աստիճան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ere-
«խառնխուռն, նոսր, հեռու կանգնած, իրարից հեռանալ»
(անմիջական նախաձեւ՝ *oroskh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոշել,
որոշտել,
որոշումն,
անորոշական,
հաստորոշ,
բացորոշել,
հակորոշել,
դիւրորոշել,
դժուարորոշ,
բազմորոշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὁρίζω
«բաժանել, անջրպետել»
լիտվ.
irti
«քայքայվել, պատռվել»
ՉԱՐ
I
(-ի, -աց)
«չար, վատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Pok. 1, 56 (չեն ընդունում Հյուբշմանը եւ Աճառյանը)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չարագործ,
չարալլուկ,
չարակնել,
չարաձայն,
չարաճճի,
չարաշար,
չարի,
չարութ,
չարել,
զչարիլ (զչարանալ),
ընդչարիլ,
չարչարիլ,
չարչարիչ,
չարչարանք,
հիշաչար,
նախաչար,
չարաբաստիկ,
չարագույժ,
չարամտաբար,
չարանենգ,
չարախսինդ,
չարախնդաց,
չարախնդութիւն
ՊԱՏԵՆԱՒՈՐ
««խորհրդավոր» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
կազմություն պատեն բանից՝ իմաստի յուրահատուկ զարգացմամբ:
ՊԱՏՐԱՍՏ
(ուշ՝ -ի, -ից)
«պատրաստ, զգոյշ, զգուշաւոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *patrast
փոխատու լեզու՝ մ. պ. patrāstan
փոխատու լեզու՝ պ. payrāstān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատրաստել,
պատրաստիլ,
պատրաստաբան,
պատրաստական,
անպատրաստ,
առձեռնպատրաստ,
ինքնապատրաստ,
առաջապատրաստ,
նախապատրաստել,
պատրաստակամ,
պատրաստակամութիւն
Մատենագիտություն
H. AG 227;
Աճ. ՀԱԲ 52
ՊԱՏՐՈՆ
«միջնադարյան իշխանական մի աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. ֆրանս. patron
փոխատու լեզու՝ լատ. patronus
«հովանավոր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 54
ՊՂԵՐԳ
«ծույլ»
Ստուգաբանություն (անստույգ)
Հազիվ թե կարելի լինի համեմատել հուն. βληχρος «թույլ, դանդաղահոս» բառի հետ, որի ծագումը նույնպես հավաստի չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղերգանալ,
պղերգիլ,
պղերգություն,
պղերգաբար,
պղերգագույն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βληχρος
«թույլ, դանդաղահոս»
ՊՌԱԽՑՆԵԼ
«հարդարել»
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ արաբերենից barq
«փայլեցնել, զարդարել»
փոխատու լեզու՝ թրք. braxmak
«թողնել»
փոխատու լեզու՝ թուրքերենից baroik
«մազոտ, փրչոտ»
Ճիշտ ստուգաբանությունը կախված է բառիմաստի ճշտումից։ Աճառյանը (ՀԱԲ 4, 106) բխեցնում է արաբերենից՝ barq «փայլեցնել, զարդարել» կամ թրք. braxmak «թողնել», Ղազարյանը եւ Ավետիսյանը (ՄՀԲ 286)՝ թուրքերենից՝ baroik «մազոտ, փրչոտ»
Մատենագիտություն
ՀԱԲ 106;
ՄՀԲ 286
ՊՌՏՕՍԵԲԱՍՏՈՍ
«բյուզանդական իշխանական մի աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πρωτοσεβαστός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 109
ՊՐԱՍՏԻՆ
(պրաստ, պռաստ)
«արվարձան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. προάστιον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պռաստնոց
Մատենագիտություն
H. AG 375;
Աճ. ՀԱԲ 114
ՋԱՏԱՏԵԼ
«տանջել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ ավ. yāt-
«մարմնական վնասուածքի երրորդ աստիճան»
Անստոյգ բառ: (Կապ ունի՞ ավ. yāt- «մարմնական վնասուածքի երրորդ աստիճան» բառի հետ որպէս իրանական փոխառութիւն):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։