Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲՈՐԲ
«այրում, բորբոքում, եռում, եռանդ. հորդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher-
«հուզվել, բորբոքվել, եռալ»
(անմիջական նախաձեւ՝ *bho-bhro-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորբոք,
բորբոքել,
բորբոքախառն,
խաւարաբորբ,
յորդաբորբ,
լուսաբորբ,
հրաբորբոք,
կայծակնաբորբոք,
ջահաբորբոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhrati
«շարժվում է, ցնցվում է թայտում է»
լատ.
ferveo
«եռալ, եփել»
հայ.
բուռն
«սաստիկ»
թերեւս նաեւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476;
Ջահ. ՀԼՊ 116
ԲՈՐԲՈՐԻԱՆՈՍ
(բորբորիտոնն, բորբորիտոս, բորբիոս, բորբորիտ, բորբիանոս, սխալով` բարբարիանոս)
««բորբորիտյան աղանդավոր, վավաշոտ, պղծասեր, կեղտոտ», բորբորիտոնն «տիղմ» (ԲՀ)»
(կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. Βορβοριανός
«հգն. Βορβοριανοι»
փոխատու լեզու՝ հուն. Βορβοριτης
«հգն. Βορβοριται»
Բառախաղով կապվել է Βόρβορος «ցեխ, աղբ, կեղտ» բառին։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 477
ԲՈՒՆՁ
II
(բունձ)
«բութ, զուլ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhonio-
«խփել, վիրավորել»
իմաստի անցման համար՝ հմմտ. *bhau-/*bhu- «խփել» արմատից՝ *bhu-t->բութ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
banta-
«հիվանդ, տկար»
գոթ.
banja
«հարված, վերք»
ԲՈՒՍՄԱՆԱՅ
«երեսներ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Աղավաղված եւ անստույգ բառ, որ հանդիպում է բուսացան, բուսուցան, բուսանա, բաւսանա, բուսանանա ձեւերով, ընդ որում նույն բառարանում «երեսներ» («երեսք») բացատրությամբ կա նաեւ բնելոյ բառը
ԲՈՒՐԴ(-)
(բուրդ, -ոյ)
«մաս, կտոր, պատառ», «բուրդ, գեղմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bherdh-
«կտրել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրդել,
բրդոն,
ջարդ(ու)բուրդ,
բրդեայ,
բրդեղէն,
բրդագործութիւն,
բրդ(ա)գզել,
բրդեղ,
բրդոտ,
բրդոտել,
բուրդիկ,
բրդալի,
բրդաճանճ,
բրդակալել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bardhaka
«կտրելուկ, խուզելուկ»
հուն.
πέρθω, πορθέω
«քանդել, ավերել, ամայացնել»
հ. իռլ.
bard
«եզր»
ԲՈՒՐՀԱՆ
(պուրխան)
«հիվանդության ճգնաժամ, նոպա»
Ստուգաբանություն ()
ԲՐԱՁՈՒՐ
(բրէջուր)
«քարոզիչ (մի կրոնակարգի անդամ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. ֆր. précheur
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 491
ԲՐԱՔՄԱՆ
«բրահման (հնդկական բարձրագույն՝ բրմական կաստայի անդամ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βραχμάν
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 491-492
ԲՐՍԱՄ
«մի հիվանդություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. barsām
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ԲՐՍԻ ԱՆԴԱՐՈՒ
«մի բույս, հովվի բիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. barsiyāndūru
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։