Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4294 բառահոդված (էջ 17/430)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՆԱԳՈՒՄ «մի տեսակ օդ կամ քամի»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *an- «շնչել, շունչ, հողմ, քամի»
Ծագումն անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *an- «շնչել, շունչ, հողմ, քամի» արմատի հետ:
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱԼՈՒԹ «ընձուղտ» (ըստ ս. գրքի հուն. բնագրի), «եղնիկ» (ըստ Համշենի բրբ.), «մի բույս»
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՂԱՅՏ «գարշ կամ աղտեղի» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 1, 179) ուղղում է անաղարտ, բայց Ամալյանը (ԲՀ 347) ժխտում է՝ ենթադրելով անուղղայ բանի սխալագրություն՝ ըստ սրա որոշ բացատրությունների՝ («անզեղջ, կամ գարշ, կամ անհաւան կամ աղտեղի»)
Մատենագիտություն
ՀԱԲ 179; ԲՀ 347
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՂԱՓ «եկեղեցական մի հագուստ (աղարողոն) կամ հագուստի պարագա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀνάλαβος
փոխատու լեզու՝ հուն. ἀναβολαιον
ἀναβολαιον > աղարողոն՝ աղավաղմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 179
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՐԱՆ «դարան» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԱԹ (-ոյ) «աման, կահույք, գործիք, ռազմագործիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ակկադ. anūtu «անոթ, գործիք, կահույք»
ակկադ. anūtu (unūtu, enūtu) «անոթ, գործիք, կահույք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անաթաբեր, անաթագործութիւն, անաթապան, թնդանօթ, թնդանօթաձիգ, հրանօթ, հրանօթարան
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 469-470
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԱՍՏՐ (նաւստր, անուստր) «նոսր, նվազ, տկար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հնարավոր է բնիկ հնդեւրոպական ծագում (*nau-k-, *neu-k-), բայց վերականգնվող ձեւերը` *nāu-, *neu-, *neuk-, համապատասխան հավաստի զուգահեռներ չունեն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(ա)նաւստրագոյն, անաւստրամարմին, (ա)նաւստրութիւն, անաւստրաբար, նաւստրահոդ
Տե՛ս նաեւ
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԱՓՈՐԱՅ «դիմում, աղերսագիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀναφορά
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԳԱՀԵԼ «պարել» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳԻԱՑԵԼ «մերժել, հերքել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սխալ բառաձեւ, որ ստացվել է ընգեաց=ընկեց կատարյալին արհեստականորեն անորոշ ձեւ տալով. Աճառյանը (ՀԱԲ 1, 184) բերում է հուն. բնագրի աղավաղված ձեւը՝ ἀνέτρεφω «սնել», փոխանակ ἀνατρεπω «կործանել, տապալել, հերքել»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184