Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 163 բառահոդված (էջ 17/17)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 788, սյունակ 1 Էջ 788
ՔՈՒՔ I (ուշ՝ -ոյ) «փշոտ գաւազան (հանցագործներին ծեծելու)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 796, սյունակ 1 Էջ 796
-ԱՅՔ «իշխանայք, աշխարհայք, ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀγωνισταί «մարտիկներ»
փոխատու լեզու՝ հուն. ἀθληταί «աթլետներ, ըմբիշներ»
փոխատու լեզու՝ հուն. αἱρησιῶται «հերետիկոսներ»
փոխատու լեզու՝ ասոր. -ā «status emphaticus»
Այս ածանցի մէջ միաւորուող ձեւերը կազմուած են -այ տարրից՝ -ք հոգնակերտով, ընդ որում -այ-ը հաւանաբար գալիս է տարբեր աղբիւրներից. 1) եպիկուրայք, պիւթագորայք ձեւերում -այ-ը գալիս է Եպիկուր, Պիւթագոր(աս) հատուկ անունների սեռական-տրականի ձեւից (Եպիկուր, -այ, -այ-ք). 2) ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք ձեւերում այն գալիս է հունական այ-ով հոգնակի ձեւերից. 3) իրանական փոխառյալ հիմքերով աշխարհայք, իշխանայք ձեւերում թերեւս պահպանուել է հիմքային -ա-ով ձեւը (հմմտ. աշխարհ-ա-ց, իշխան-ա-ց, այլեւ զճանապարհայն). 4) ասորական փոխառյալ հիմքերով խանութայք, հռիտորայք, պրակտատայք ձեւերում հաւանաբար ասոր. -ā-ն հայերենի համար սովորական յ-ի յաւելումով եւ -այք-ի համաբանական տարածմամբ: Հնարաւոր է, թերեւս, մի շարք ձեւերի համար ենթադրել կանայք ձեւի համաբանական ազդեցութիւնը: Նկատի ունենալով հայերենի շեշտի բնոյթը՝ շեշտահաջորդ վանկերի անկումով՝ պատահական պետք է համարել եւ ձագումնաբանօրէն չմեկնել նմանութիւնը հուն. α-ով հիմքերի հոգն. ուղղ. θεαί «աստուածուհիներ» ձեւի հոգնակիի հետ: Պատահական պետք է համարել նաեւ -այ-ի նմանութիւնը միջ. պրսկ. -āy ածանցի հետ՝ հակառակ Գրեպինի կարծիքի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշխանայք, աշխարհայք, ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք, եպիկուրայք, պիւթագորայք, խանութայք, հռիտորայք, պրակտատայք, կանայք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
deae
Մատենագիտություն
Greppin 1975, 66
Էջ 809, սյունակ 1 Էջ 809
-ՈՅՆ «գիշերոյն, իսկոյն, ողջոյն, ուրոյն, ձեզոյն, ձերոյն, մեզոյն, քեզոյն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
փոխատու լեզու՝ իրանական han-gōn «հանգոյն»
Մակբայական այս ածանցը ծագում է ածանցելի հիմքերի սեռական-տրական հոլովաձեւից` -ն հոդի յաւելմամբ. հմմտ. գիշերոյ-գիշերոյն, ողջոյ-ողջոյն, ձերոյ-ձերոյն. համաբանութեամբ տարածուել է նաեւ հիմքային այլ ձեւերի վրայ. անագորոյն բառի ծագումը յայտնի չէ. եւ նրա կազմութիւնը ոչ պարզ, ուստի նրա` -ոյն-ով կազմուած լինելը կասկածելի է (մանաւանդ որ հանդիպում են -ոյն-ի փոխարէն -ոն-ով, -ուն-ով, -ովն-ով ձեւեր). հանգոյն բառի -ոյն-ը ածանցական չէ. այս բառը իրանական ծագում ունի` հանգոյն < han-gōn, ընդ որում -գոյն-ը (gōn) արմատական է: