Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՈՎԶԱՐԴ
«թեթեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՊԱԿԱՆԵԼ
««հաստատել» (բբ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
եթե ճիշտ է սրա համար տրված պատկենալ տարբերակը, ապա հնարավոր է իրանական ծագում
ՊԵՌԵՔԻ
(պեռեքի)
«փռված, տարածված»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե ճիշտ ձեւ է պեռեքի-ն (երեսքն լայն պեռեքի), ապա թերեւս կապ ունի պեռեքիլ (< փեռեկիլ) «փռվել, բացվել» բայի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 75
ՊՕՍՊՕՍՈՂ
«կեղծավոր, խաբեբա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբերենից basbasa
«պոչ խաղացնել»
Եթե կապ չունի պոսել բայի հետ (գրության տարբերությամբ), ապա, ինչպես կարծում է Աճառյանը (ՀԱԲ 4, 117), «պոչ խաղացնել»
Մատենագիտություն
ՀԱԲ 117
Տե՛ս նաեւ
ՍԵԹ
«պաճուճանք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
(սեթեւեթ բառում)
ՍՏՈ(Ր)ՓԱՅ
«նվաստ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Եթե ճիշտ է ր-ով տարբերակը, ապա թերեւս առկա է ստոր-ով կազմության, եւ այդ դեպքում անհայտ է փայ-ը, եթե ր-ով տարբերակը հավելագրության արդյունք է, ապա, թերեւս, իրոք կապ կա ստոփա «ատել» բառահոդվածի հետ, ինչպես կարծում է ՀԲ-ի քննական տեքստի հրատարակիչը:- Ամալյան, ԲՀ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստո(ր)փայութիւն
ՍՐՄԱՅ
«ոսկեթել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. sırma
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրմակերպ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 284
ՎԱՌ
II
«վառ, վառվող, փայլուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *uer-
«վառել»
Փոխառություն հնդեւրոպական *uer- «վառել» արմատի ածանցյալներից որեւէ մեկից, թերեւս հատկապես խեթերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վառել,
վառումն,
վառվառիլ,
բոցավառեալ,
լուսավառ,
կրակավառ,
հրավառ,
ջահավառ,
վառվառուկ,
վառվիլ,
վառվռուն,
վառելափայտ,
խանդավառ
ՎԵՇՄԱԿ
«կրծքազրահ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Գործածվում է որպես վարուպանակ բառի բացատրություն, եթե ճիշտ է:
ՑՆԾԱԼ
«ցնծալ, ուրախանալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skend(h)-
«խնդալ»
(անմիջական նախաձեւ՝ *skendio-)
եթե առանց *s-ի ձեւից է ծագում *khend > հայ. խնդոյ ձեւը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցնծութիւն,
ցնծալից,
ցնծալի
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։