Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված · Էջ 169 / 400
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 360, սյունակ 1 Էջ 360
ԾԱՒԱԼ (-ի, -աց) «ծաւալ, սփռուածք, տարածում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'eu- «շտապեցնել, շտապել»
Իմաստով հեռու է հնդեւրոպական *g'eu- «շտապեցնել, շտապել» արմատից։ Միւս կողմից՝ անհայտ է հարաբերութիւնը բաւալ, տապալ, ճապաղ բառերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծաւալիլ, ծաւալանալ, ծաւալումն, բոցածաւալ, լայնածաւալ, խաղաղածաւալ, լուսածաւալ, ծաղկածաւալ, գեղեցկածաւալ, գերածաւալ, ծովածաւալ
Նոր՝
ծաւալուն, ընդարձակածաւալ, меծածաւալ
Տե՛ս նաեւ
Էջ 361, սյունակ 1 Էջ 361
ԾԱՓ I (-ի, ուշ` նաեւ -ոյ) «ծափ»
Բնաձայն (թերեւս)
բնաձայնական կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծափաձայն, ծափել, ծափոց, ծափծափել, ծափահարել, ծափահարութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 450
Էջ 361, սյունակ 1 Էջ 361
ԾԱՓ II «կավե աման, կճուճ, պուտուկ, մի բույս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ծեփ բառի ձայնդարձային ձեւ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծափծափ, ծափկոտրուկ, ծափծիլ, ծիլծափ, ծափկիկ
Էջ 361, սյունակ 1 Էջ 361
ԾԵԾ «ծեծ, գան, թեփահանում»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'eg- Աճառյանի վերականգնումը
Աղբյուր՝ վրացերեն seca (թերեւս կարելի է) «ծեծում, թեփահանում»
Քիչ հավանական է համեմատութիւնը հ. հնդկ. jājā «կռվող, պայքարող», jājati «կռվում է, պայքարում է» ձեւերի հետ եւ հնդեւրոպական *g'eg- արմատի վերականգնումը, ինչպես անում է Աճ. (ՀԱԲ 2, 451)՝ ըստ Շեֆտելովիցի (չկա Pok. IEW եւ Mayrhofer KEWA)։ Բխեցնել քարթվելական (վրացերեն) աղբյուրից` seca «ծեծում, թեփահանում», եթե գոյութիւն չունի համատիպ արմատների հետ։ Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծեծել, բրաձեծ, գանաձեծ, բրաձեծ, կարկտաձեծ, ճիւնաձեծ, ողորաձեծ, ծեծած, ծեծան, ծեծիչ, ծեծիկ, ծեծկանք, ծեծկել, ծեծկռիչ, ծեծվռտիչ, ծեծքել, ծեծփայտ, ծեծքար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 451; Pok. IEW None; Mayrhofer KEWA None
Էջ 361, սյունակ 1 Էջ 361
ԾԵՐ I ««ծերացում» (ծեր, -ոյ «ծեր, ծերունի»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'er- «հասունանալ, ծերանալ» (անմիջական նախաձեւ՝ *g'ero-)
«հասունանալ, ծերանալ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծերանալ, ծերունի, ծերակոյտ, ծերոյթ, ծերութիւն, դառնաձեր, չարաձեր, միջաձեր, յետնաձեր, ծերունազարդ, ծերունական, ծերակուտական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. jārant «ծեր, թույլ, ծերունի»
հուն. γέρων «ծեր. ծերունի»
ռուս. зреть «հասունանալ»
Մատենագիտություն
H. AG 456; Աճ. ՀԱԲ 452
Էջ 361, սյունակ 1 Էջ 361
ԾԵՐ II «տարածում»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *ag'-e-r- (անմիջական նախաձեւ՝ *g'er-) ըստ Bailey-ի
կապ ունենա հ. հնդկ. jarate «շարժվում է», ավ. zarš «քշել» (հ.-ե. *g'er- < *ag'-e-r-) բառերի հետ (Bailey):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծերիլ, ծերք
Էջ 361, սյունակ 1 Էջ 361
ԾԵՐՊ -ի, -ից «ծերպ, ճեղք»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *g'ep(h)- «ծնոտ, բերան» (անմիջական նախաձեւ՝ *g'ebh-)
կապը հնդեւրոպական *g'ep(h)-, *g'ebh- «ծնոտ, բերան» արմատի հետ (հմմտ. ավ. zafar/n «բերան, երախ»), ինչպես կարծում է Հյուբշմանը, KZ 23, 389 (չի ընդունում Աճառյանը ՀԱԲ 2, 453):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծերպել, քարածերպ, որմածերպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. zafar/n «բերան, երախ»
Մատենագիտություն
KZ 389; Աճ. ՀԱԲ 453
Էջ 361, սյունակ 1 Էջ 361
ԾԵՓ -ոյ, -աւք «ծեփում, ծեփանյութ»
Բնաձայն (հավանաբար)
Աղբյուր՝ վրաց. cebo (հավանաբար) «սոսինձ»
Աղբյուր՝ վրաց. cebeba (հավանաբար) «սոսնձել»
բնաձայն կազմութիւն՝ ծափ-ի ձայնդարձային ձեւ։ Աճառյանը (ՀԱԲ 2, 453) կապում է վրաց. cebo «սոսինձ», cebeba «սոսնձել» ձեւերի հետ՝ փոխառութիւն համարելով մեկ ընդհանուր աղբյուրից՝ թերեւս ուրարտերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծեփել, ծեփած, ծեփկել, ծեփուկ, ծեփելիք, բրուծեփ, կավածեփ, ծեփան, ծեփիկ
Մատենագիտություն
ՀԱԲ 453
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԵՔ «ծուռ»
Ծագումն անհայտ է
ծեն(ն)թենայ-ն հեգենայ-ի նմանությամբ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծեքել, ծեքաբանել, ծեքածուռ, ծեքական, ծեքծեքել, ծեն(ն)թենայ
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԷՍ (-ի) «ծես, արարողություն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. cesi (թերեւս) «կարգ, ծես»
հնարավոր է, որ հայերենը եւ վրացերենը ծագում են մի երրորդ աղբյուրից` թերեւս ուրարտերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիսական, ծիսակատարություն