Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 167 / 190
ՏԱՂՏԱՊԵԼ
«նեղել, չարչարել»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կապ ունի տաղտ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տաղտտապիլ,
տաղտկապիլ
Տե՛ս նաեւ
ՏԱՃԱՐ
(-ի-ա)
«պալատ, արքունիք, տաճար, անկելանոց, ծերանոց, մեհյան, աղոթատուն»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. պ. tačara
Իրանական փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տաճարակապուտ,
տաճարակից,
տաճարապետ,
մեհենատաճար
Մատենագիտություն
H. AG 251;
Աճ. ՀԱԲ 365
ՏԱՄՈՒԿ
«թաց, խոնավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dā-
«հոսել»
-մո եւ -ուկ ածանցներով
արմատից՝ -մո եւ -ուկ ածանցներով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տամկանալ,
տամկութիւն,
տամկատեսակ,
տամկացելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dā-nu «հոսում, հեղուկ»
ավ.
dā-nu «գետ, հեղեղ»
հուն.
δημός «ճարպ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 367
ՏԱՆՃԵՏ
«քրքնջուկ, զառնադմակիկ»
Ծագումն անհայտ է
ՏԱՆՏԻՄԵՆԻ
«մի տեսակ բույս»
Անստույգ (թերեւս)
կապ ունի տանդ բուսանվան հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 369
ՏԱՊԱԼ
«տապալված, թավալված»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կապ ունի թաւալել բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տապալեցուցանել,
տապալած,
բերդատապալ,
տապալիչ
ՏԱՊԱՍ
III
«գետնի փռված, տապալված»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *tapast
Աղբյուր՝ պ. tabast
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տապաստիլ,
դիտապաստ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 374
ՏԱՊՃԱԿ
«ձիու վրա փռելու սփոռոց»
Ծագումն անհայտ է
Ըստ ՆՀԲ-ի, կապ ունի տապաստ «փռոց» բառի հետ
ՏԱՍՆ
-ն
«տասը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dek'm-
«տասը»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տասներորդ,
տասնապատիկ,
տասնապետ,
տասանորդ,
երկոտասան,
երեքտասան,
տասնամեակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dáçan
պրս.
dah
լատ.
decem
հ. վ. գ.
zēhan
անգլ.
ten «տասը»
Մատենագիտություն
H. AG 496;
Աճ. ՀԱԲ 378
ՏԱՍՏԱԿ
«նկարչի ներկատախտակ, ներկապնակ»
Ստուգաբանություն
Կապ ունի տաստակ (< տախտակ) բառի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 379
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։