Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«դեւ» որոնման արդյունք՝ 2100 բառահոդված
· Էջ 167 / 210
ՇԻՂ
(-ոյ)
(շեղ, շիտ)
«շիւղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *skhel-)
որտեղից նաեւ ցելուլ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շղաբեր,
շիղաբեր,
շղաբերել,
շիղադէտ,
շիղահան
Տե՛ս նաեւ
ՇԻՃ-
I
«քամում, բորբում, մզում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skei-d-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *skhidio-)
Աւելի քիչ հաւանական է բխեցնել *kuei- «տիղմ, կեղտ, կեղտոտել» արմատից (ըստ Պետերսոնի)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շճել,
շճուկ,
շիճուկ
Նոր՝
շիճուկաբուժութիւն, շիճուկային
շիճուկաբուժութիւն, շիճուկային
Տե՛ս նաեւ
ՇԻՏ
(շուտ)
«պալար, ուռուցք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skei-d-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *skhid-)
Հազիվ թե հնդեւրոպական *skhid-` *skei-d- «կտրել, անջատել» արմատից՝ *skhid-> շիտ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շտիկ
Տե՛ս նաեւ
ՇԻՏԱԿ
«ուղիղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skei-d-
«կտրել, անջատել»
Հնարավոր է կապը հնդեւրոպական *skei-d- «կտրել, անջատել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիտակել,
ստեղնաշիտակ,
գեշաշիտակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
чистый «մաքուր»
ՇԻՐԻՄ
(-ի, -աց)
«շիրիմ, գերեզման»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *skher-)
շիր- անցմամբ
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «կտրել, անջատել» արմատի հետ (*skher-> շիր- անցմամբ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիրմակից,
շիրմատոր
ՇԻՒ
(-ոյ)
«դալար ճյուղ, խաղողի չանչ, ոստայնանկության մի պարագա»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skei-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *skhi-p-)
Շ(Լ)ՄՈՐ
(լ)
«շփոթ, իրարանցում, կռիվ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կանչել, գոռալ, աղմկել, հնչել»
(անմիջական նախաձեւ՝ *skhel-mo-)
+ -որ վերջածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շ(լ)մորիլ,
շլմորութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
hlimman «հնչել, աղմկել, մռնչալ»
հ. վ. գ.
hlamon «աղմկել, կատաղել»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։