Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված
· Էջ 167 / 236
ՄՂԿԵԼ
«քերել, հղկել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mel-
«մանրել, ջարդել»
(անմիջական նախաձեւ՝ *mēl-g-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mēl-g-` *mel- «մանրել, ջարդել» արմատից, որտեղից հայ. մլմլել «շփել, քերել», այլեւ մալել, մեղկ, մեղմ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մլմլել «շփել, քերել»
հայ.
մալել
հայ.
մեղկ
հայ.
մեղմ
ՄՂՄՈՂ
(մղմեղ, մղմող)
«ցեց»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel-
«մանրել, ջարդել, աղալ»
Կրկնավոր կազմություն
Կրկնավոր կազմություն՝ բնիկ հնդեւրոպական *mel- «մանրել, ջարդել, աղալ» արմատից, որի համար հմմտ. հայ. մալել, մլուկ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մալել
հայ.
մլուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 225
ՄՆԱԼ
«մնալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *menā-
«մնալ»
(անմիջական նախաձեւ՝ *mēn-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մնաց,
մնացված,
մնացական,
մնացորդ,
չմնալի,
հարամնաց
Նոր՝
մնայուն, մնացյալ
մնայուն, մնացյալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
man- «հապաղել, հանգիստ մնալ»
լատ.
maneo «մնալ»
Մատենագիտություն
H. AG 475;
Աճ. ՀԱԲ 333
ՄՆՇԵԼ
«ճմլել, տրորել, շաղել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *men-
«տրորել, կոխկրտել, սեղմել»
-շ ածականով
ՄՇՈՒՇ
«մշուշ, մառախուղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meis-
«առկայծել, թարթել, մութ, մշուշ, մառախուղ, ամպ»
(անմիջական նախաձեւ՝ *misk-)
Կիսակրկնաւոր կազմութիւն՝ *miskh - > միշ-
Կիսակրկնաւոր կազմութիւն՝ *miskh - > միշ- հնդեւրոպական *meis - «առկայծել, թարթել, մութ, մշուշ, մառախուղ, ամպ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշուշային,
մշուշապատ
ՄՈԴ
(-ոյ)
(մոթ, մունթ)
«սորուն մարմինների մի չափ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μόδιος < լատ. modius
Փոխառություն՝ հուն. μόδιος (<լատ. modius):
Մատենագիտություն
H. AG 279;
Աճ. ՀԱԲ 337
ՄՈԶԻ
«հորթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mozg’huo
«երիտասարդ անասուն, հորթ»
(անմիջական նախաձեւ՝ *mozg’ho-)
Բնիկ հնդեւրոպական՝ *mozg’huo (*mozg’ho-) «երիտասարդ անասուն, հորթ» արմատից: (հայ-հունական զուգաբանություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոզամայր,
մոզարած,
մոզիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μόσχος «բողբոջ, ընձյուղ, երինջ, հորթ»
Մատենագիտություն
H. AG 475;
Աճ. ՀԱԲ 338
ՄՈԼ
I
«ծառաբնի մոտ բուսած երկրորդական ճյուղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mol-
«հայտնվել, երեւան գալ»
Աճառյանը (ՀԱԲ 3, 338) բխեցնում է հնդեւրոպական *mol- «հայտնվել, երեւան գալ» արմատից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
ՄՈԼ
II
«խաբեություն, մոլորություն, սխալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mol’-
«խաբել»
(անմիջական նախաձեւ՝ *mel-)
Բնիկ հնդեւրոպական՝ *mol’- *mel- «խաբել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոլար,
մոլարանուն,
մոլարումն,
խաւարամոլար,
մտամոլար,
մոլոր,
մոլորիմ,
մոլորեցուցանեմ,
մոլորութիւն,
մոլորակ,
մոլորական,
մոլորահողմ,
մտամոլոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
mairya- «խաբեական»
մ. իռլ.
mell- «մեղք, հանցանք, սխալ»
մ. իռլ.
mellaim «խաբել»
լիտվ.
mēlas «սուտ, ստախոսություն»
հայ.
մեղք
հայ.
մեղանչել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 340
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։