Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 167 / 764
ԴԵԼՓԻՆ
-ի, -աց
(դլփին, տլփին, դելփիս, դլբին, թելփին, տլբին)
«դելփին»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δελφίς
Աղբյուր՝ հուն. δελφίν
Մատենագիտություն
H. AG 345;
Աճ. ՀԱԲ 645
ԴԵԿԱՆ
«փողային միավոր»
Ստուգաբանություն
Դահեկան բառի ժողովրդական կրճատված ձեւ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 646
ԴԵԿԱՆԻՈՆ
(դեկիանուն, տիկանիան)
«տասնապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δεκανίων
Մատենագիտություն
H. AG 345;
Աճ. ՀԱԲ 646
ԴԵԿՏԵՄԲԵՐ
«տարվա վերջին ամիս՝ դեկտեմբեր»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. december
սեպտեմբեր եւ հոկտեմբեր ձեւերի համաբանությամբ...
ԴԵՀ
I
(ուշ՝ նաեւ դիհ)
«կողմ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. deh
«երկիր. քաղաք. գյուղ»
Աղբյուր՝ պ. dih, deh
«գյուղ»
Մատենագիտություն
H. AG 139;
Աճ. ՀԱԲ 646
ԴԵՀԿԱՆ
«կուսակալ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական dēhkān
«գյուղապետ, կուսակալ»
Աղբյուր՝ ասոր. dahqānā
Աղբյուր՝ արաբ. dihqan
«գավառակապետ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեհկանութիւն
Մատենագիտություն
H. AG 139;
Աճ. ՀԱԲ 647
ԴԵՂ
I
(-ոյ, -աւք, ուշ՝ նաեւ -ի, -ից)
«(կանաչ, դալար) խոտ, դեղաբույս, բուժախոտ, դեղ, դարման, թույն, կախարդանք, մարմինն օծելու անուշահոտ յուղ, աչքի ծարիր, թանաք, արեբ, կպչան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel-
«ծաղկել, կանաչել»
Այստեղից է նաեւ դեղին գույնանունը: *dhel- «ծաղկել, կանաչել» արմատից՝ *dhal- ձեւի կողքին, որից դալար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղատու,
դեղել,
դեղագիտութիւն,
դեղագործ,
դեղոց,
դեղախոյնկ,
դեղահունդ,
դեղաբուխ,
դեղուն,
անդեղեայ,
անդեղայ,
անթեղայ,
մաղձադեղ,
մկնդեղ,
սեւադեղ,
դառնադեղ,
թմրադեղ,
կապնդեղ,
հացադեղ,
խաշնդեղ,
ծակնդեղ,
դեղագիր,
դեղատոմս,
դեղատուն,
դեղավաճառ,
դեղատուփ,
դեղափոշի,
դեղին
Տե՛ս նաեւ
ԴԵՂ
II
«դաշտան»
(ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական
Հնարավոր է, որ լինի դեղ բառի իմաստային զարգացումը
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։