Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 166 / 764
ԴԱՓ
(դաբ)
«ձեռքի թմբուկ, դափ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. daf
Փոխառութիւն՝ իրանական աղբյուրից։ հմմտ. պ. daf
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դափել,
դափիւն,
դափումն
Մատենագիտություն
H. AG 138;
Աճ. ՀԱԲ 642
ԴԱՓՆԻ
(դաբնի, դափնե, դափնիդ, դաբնիդ, դաբնիա, դափնիղայ, դաբնիդեայ, դափնիտեայ)
«դափնի, սարդենի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δάφνη
Աղբյուր՝ հուն. δάφνος
Աղբյուր՝ հուն. δαφνίς, -ίδος
Փոխառութիւն՝ հուն. δάφνη, δάφνος, δαφνίς, -ίδος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաբնեայ
Նոր՝
դափնեվարդ
դափնեվարդ
Մատենագիտություն
H. AG 345;
Աճ. ՀԱԲ 643
ԴԱՓՈՒՆ
(դափող)
««մահիճ, պատգարակ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
ԴԳՈՒՌՆ
(դիուռն)
«պնակ, ափսե»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *dheguh-
«այրել»
Հնարավո՞ր է արդյոք բառի բնիկ հնդեւրոպական ծագումը *dheguh- «այրել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
fōculum «թավա»
ԴԴԱՓԱԼ
«թագուհի»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. dedopali
Փոխառութիւն՝ վրաց. dedopali
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 643
Տե՛ս նաեւ
ԴԴՄԱՃ
«կերակրատեսակ, մի բույս, որի տերեւներով տոլմա են փաթաթում»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. tutmač
Մատենագիտություն
H. AG 264;
Աճ. ՀԱԲ 644
ԴԴՇՈՒՏ
(դդշուտ, շաղշուտ)
«շատախոս»
Անստույգ
Անստույգ ձեւով բառ. եթե շաղաշուտ-ի աղավաղումը չէ, ապա կարող է լինել դդ- բնաձայնական արմատին մոտ կազմություն։
ԴԴՈՒՄ
(դդում)
«դդում»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. dug/kdumu
հնարավոր է նաեւ, որ հայերենը եւ ակկադերենը ծագեն միեւնույն աղբյուրից՝ ուրարտերենից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դդմենի,
դդմեայ,
դդմոց
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 467
ԴԵԳԵՐ
«ժամանակ անցկացնելը, հապաղում, դանդաղում», նոր՝ «թափառում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dheu-
«պտտվել, ցրիվ գալ»
(անմիջական նախաձեւ՝ *dheu-er-)
որի համար վերականգնվում է «պտտվել, ցրիվ գալ» իմաստը։ Այդ նույն արմատից է համարվում դեդեւիլ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեգերանք,
դեգերումն,
դեգերել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
α-θυρω «խաղալ, զվարճանալ»
Տե՛ս նաեւ
ԴԵԺՊՈՒՀԻ
««էգ շուն» (այլ մեկնաբանությամբ՝ «էգ ձի, զամբիկ»)»
Ծագումն անհայտ է
Արդյոք պե՞տք է առանձնացնել իգականիշ -ուհի ածանցը։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։