Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 165 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 709, սյունակ 1 Էջ 709
ՎԵՍՏԱՐԻՍ «հանդերձապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ բյուզանդական հունարեն βεστιάριος
Աղբյուր՝ լատիներեն vestarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 329
Էջ 709, սյունակ 1 Էջ 709
Վ(Ե)ՐԱՀԻԿ «սրահ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (՞)
Կապ ունի՞ վ(ե)րայ բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 709, սյունակ 1 Էջ 709
ՎԵՐՋ (-ի, -ից, ուշ` նաեւ -ոյ, -աց) «վերջ»
Բնիկ հնդեւրոպական
բայց բուն ձեւը չի վերականգնված: Հարցի լուծմանը թերեւս մոտ է Գ. Կլինգենշմիտը (Klingenschmit, 1982, 165), որ վերականգնում է *uperio- նախաձեւը եւ զուգահեռ տանում առաջ եւ վերջ ձեւերի միջեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վերջանալ, վերջապահ, վերջատոր, վերջայք, վերջուստ, վերջել, վերջաբան, վերջակետ, վերջապես, վերջատրություն, վերջնագիր
Տե՛ս նաեւ
Էջ 710, սյունակ 1 Էջ 710
ՎԷԺ- (վիժ-, վիրժ-) «վիժում, թափվելը, արտահոսք»
Փոխառություն
բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վիժած, վիժակ, վիժանուտ, վիժականալ, վիժան, վիրժել, ապավիժել, քարավէժ, քարավիժութիւն, գահավէժ, գետավէժ, ծովավէժ, դարավէժ, դառնավիժան
Էջ 710, սյունակ 1 Էջ 710
ՎԷՏ «ծփանք, ծակ, մարմնի ճեղք»
Ծագումն անհայտ է (՞)
Կապ ունի՞ գետ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վետվետիլ, վետվետումն
Տե՛ս նաեւ
Էջ 711, սյունակ 1 Էջ 711
ՎԻԹ(Ն) (վիդ, վիդոն, բութեն) «այծյամ»
Ծագումն անհայտ է
կապ ունենա վ(ի)թվ(ի)թալ «ոստոստել, ցատկոտել» պատկերավոր կազմության հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վթիկ
Էջ 711, սյունակ 1 Էջ 711
ՎԻԿՆ II (վիգն) ««չոր» (ԲՀ)»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 4, 339) նույնացնում է վիկն/վիգն բուսանվան, Հ. Ամալյանը (ԲՀ, 434) զաւրավիգն բառի վիգն-ի հետ
Մատենագիտություն
ՀԱԲ 339; ԲՀ 434
Էջ 712, սյունակ 1 Էջ 712
ՎԻՆԵՏՈՐ (վինետո) «թագավորական բաղնեպան»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ լատ. balneator (թերեւս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 241
Էջ 713, սյունակ 1 Էջ 713
ՎՇՈՎԵԼ «հաւաքել (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
թերեւս կապ ունի շահել-ի հետ:
Էջ 713, սյունակ 1 Էջ 713
ՎՈՅՎՈՏԱՅ (վոյվոյտայ, վայվոտայ) «պետական հարկահաւաք»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. voyvoda < սլավ.) voyvoda
Փոխառութիւն՝ թրք. (< սլավ.) voyvoda:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 347