Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 165 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱԿՎՈՒԹԻԼ «անպարկեշտ բան անել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)leg- «թույլ, հոգնած լինել, վավաշոտ, ցանկասեր, լիրբ» (անմիջական նախաձեւ՝ *(s)ləg-, *(s)lēg-)
բնիկ հնդեւրոպական *(s)ləg-` *(s)lēg- «թույլ, հոգնած լինել», այլեւ՝ «վավաշոտ, ցանկասեր, լիրբ» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λάγνος «վավաշոտ, ցանկասեր»
մ. նիդերլ. lak «թույլ, արձակ, վավաշոտ, ցանկասեր, լիրբ»
հայ. լկնիլ, լկտի
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱՂՄ «ական»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. lağəm
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱՄԲ «օղ, օղամանյակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել» (անմիջական նախաձեւ՝ *ulm-bhi-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լամբատր, լամպատր, լամբել, ատղալամբ, լամբակ
Մատենագիտություն
Pok. IEW 1141; Աճ. ՀԱԲ 262
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՅՆ (-ի, -ից) «լայն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *plāt- «լայն ու հարթ, լայնացնել» (անմիջական նախաձեւ՝ *plǝteno-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լայնագույնս, լայնաթեւ, լայնալիճ, լայնանալ, լայնանիստ, լայնել, լայնի, լայնասիրտ, լայնարձակ, լայնացում, ընդլայնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. prthú «լայն, ընդարձակ»
ավ. pǝrǝthu «լայն, ընդարձակ»
հուն. πλάτος «լայն. հարթ»
կիմր. lled «լայնություն»
բրետ. led/t «լայնություն»
Մատենագիտություն
H. AG 451; Աճ. ՀԱԲ 263
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՆՋՔ (-աց) «կուրծք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *le(n)gwh- «թեթեւ, թեթեւաշարժ, թոք (որպես մարմնի թեթեւ մաս)» (անմիջական նախաձեւ՝ *lngu-hia-) որպես «թոքային, թոքատեղի»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լանջագեղ, լանջակից, լանջապահ, լանջապան, լանջապանակ, լանջանոց, լայնալանջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ. lunga
հ. անգլ. lungen
հ. վ. գ. lungūn
ռուս. легкий «թեթեւ»
ռուս. легкое «թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 264-365; Pok. IEW 661
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՇԿԱՐ (-ի, -աց) (ղաշկար) «զորք, բանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. laškar
Աղբյուր՝ պ. laškar
իրանական աղբյուրից` laškar
Մատենագիտություն
H. AG 157; Աճ. ՀԱԲ 265
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՇԿԱՒ «անգղ» (բբ)
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. lašxar
Աղբյուր՝ պ. lašxar «գիշակեր. անգղ»
իրանական աղբյուրից
Էջ 292, սյունակ 1 Էջ 292
ԼԱՍՏ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից) «լաստանաւ, նաւի ողնաշար, մահճի տախտակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lēg՛(h)-/*ləg՛(h)- «ճյուղ, կաղնու թուփ» (անմիջական նախաձեւ՝ *ləg՛da-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լաստափայտ, լաստել, լաստակոտոր, լաստենի
Նոր՝
լաստակ, տկալաստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. lazdà «փայտ, փայտի կտոր»
պրուս. laxde «կաղնու թուփ»
լեհ. laska «փայտի կտոր, գաւազան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 266; Ջահ. ՀԼՊ 135
Էջ 292, սյունակ 1 Էջ 292
ԼԱՐ (-ոյ, -ի, -ից, -աց) «առասան, բոկ, պարան, ուղղալար, երկարութեան չափ՝ մղոն, ասպարեզ, թակարդ, նվագարանի թել, լար, նվագարան, մի տեսակ օձ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *wel- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *wlərօ-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լարել, լարաբաժին, լարագիր, լարախաղաց, լարախաղացութիւն, լարախեղդ, լարաձիգ, լարաչափ, լարան, բազմալար, թանձրալար, կարմրալար
Նոր՝
ուղղալար, կրկնալար, տրտմալար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. εύληρα «սանձ»
լատ. lōrum «առասան, բոկ, պարան, սանձ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 267; Pok. IEW 1143
Էջ 292, սյունակ 1 Էջ 292
ԼԱՒ (-ի, -աց) «լավ. օգտակար, շահաւետ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *labh- «բռնել, ունեցվածք, կալվածք»
արմատից: Հնարաւոր է համարւում նաեւ համեմատութիւնը հնդեւրոպական *lē(e)-/ləi- «ցանկանալ» արմատից ծագող հուն. λώϊος «աւելի լավ» բառի հետ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լաւախաւս, լաւանալ, լաւիմաց, լաւութիւն, անլաւ, բարելաւ, քաջալաւութիւն
Նոր՝
լաւատեսակ, բարելաւել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. lābha «ձեռքբերում, օգուտ, շահ»
հուն. λαφύρον «ավար, կողոպուտ»
լիտվ. lōbis «հարստութիւն, գանձ»
լիտվ. lābas «բարիք. բարի»
լատվ. labs «լավ, բարի»
պրուս. labs «լավ, բարի»
Մատենագիտություն
H. AG 451; Աճ. ՀԱԲ 268; Ջահ. ՀԼՊ 135; Աճ. ՀԱԲ 268
Տե՛ս նաեւ