Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 164 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԲՐԶԱՆ
«?»
Անստույգ
Ծագումն անհայտ է:
ԲՐԶՈՒԿ
«սիսեռի կճեպ»
(բրբ.)
Ծագումն անհայտ է
ԲՐՍԱՄ
«մի հիվանդություն»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. barsām
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ԲՐՍԻ ԱՆԴԱՐՈՒ
«մի բույս, հովվի բիր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. barsiyāndūru
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ԲՐՎԼԵՃ
«արտոնություն, առանձնաշնորհ»
Փոխառություն
Աղբյուր՝ ֆր. privilège
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ԲՐՏԱԿՆՈՅ
«զմռսախունկ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԳԱ
(բրբ. գո-)
«գալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uadh-
«քայլել, գնալ»
(անմիջական նախաձեւ՝ *uadh-mi)
dh-ի անկմամբ
Աճառյանը (ՀԱԲ 1, 500) *dh-ն համարում է աճական եւ գտնում, որ հայերենը պահպանել է մաքուր արմատ, սակայն նրա բերած խեթ. wai- «գալ» զուգահեռը հետազոտողները ավելի հակված են դիտելու որպես բաղադրյալ կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գալուստ,
արեւագալ,
զգալ,
զգայուն,
զգաստ,
զգաւն,
ապագայ,
անգայ,
բացագայայլ,
յառաջագայայլ,
շրջագայայլ,
պարագայայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
vadō «գնալ, ուղեւորվել»
հ. անգլ.
wadan «ճանապարհորդել, առաջանալ, ծանծաղուտով անցնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 500
ԳԱԲ
I
(գափ)
«խաշնդեղ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա գաբ «կեռ, ունկ» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարթիլ
ԳԱԲ
II
«կեռ, ճանկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghabh-
«բռնել, վերցնել»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gabhásti- «ձեռք, բազուկ»
լատ.
habeō «պահել, ունենալ»
լատ.
habēna «փոկ, սանձ»
սլով.
gabati «բռնել»
ԳԱԲ
III
«հագուստ, զգեստ (°?)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uebh-
«հյուսել, գործել»
-Ջահ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաբեղեն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
websan «հյուսել, գործել»
հ. իսլ.
vefr
մ. վ. գ.
webbe «գործվածք. հագուստ, զգեստ»
բոխ. Ա
vāp «հյուսել, գործել»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։