Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՍԱՆՏՐՈՒԿ
(բ. սնդրուկ, սինդրիկ)
«մի բույս, կոճղուկ»
Ստուգաբանություն (անստույգ)
կազմված է սանտր բառից՝ բուսանունների՝ հաճախ հանդիպող -ուկ ածանցով
ՍԱՊՂԱՐ
(-ի, -աց)
(սաղպղոր)
«կաղ, հաշմանդամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թյուրքական säp
«ոտքերի եւ ձեռքերի հոդացավ ունենալ»
ՍԱՊՐԱԿ
««իշխան» («եպիսկոպոս(ք)»)»
Ստուգաբանություն (անստույգ)
սատրապ-ի աղավաղումը
ՍԱՌՆ
(-ին, -անց)
«սառույց, սառը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'er-
«սառչել, ցրտել»
(անմիջական նախաձեւ՝ *k'ar-n-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սառնակերպ,
սառնանալ,
սառույց,
սառչել,
սառնամանիք,
նախասառույց,
մշտասառույց,
սառնասառույց,
թերասառույց,
սառնաշաքար,
սառնասրտութիւն,
սառնարան,
սառնարիւն,
սառցադաշտ,
սառցակալել,
սառցային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
hjarn
«սառած ձյուն»
լիտվ.
šerkšnas
«եղյամ»
Մատենագիտություն
H. AG 488;
Աճ. ՀԱԲ 176-178
ՍԱՍԱՆԵԼ
(սասանիլ)
««սասանել, տատանել» («դողալ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kan-
«տատանվել»
(անմիջական նախաձեւ՝ *k'enk-)
առանց *-k- ածակաանի ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սասանութիւն,
սասանումն,
սասանական
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hākan
«կախել, կախած թողնել»
ՍԱՏԱԿ
II
«դի, դիակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'ad-
«ընկնել»
-ակ վերջածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սատակել,
սատակամահ,
սատակիչ,
սատակումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
cadaver
«դի, դիակ»
(*cadā-ves) (*«ընկած») (ըստ Տերվիշեանի եւ Müller-ի)
ՍԱՏԱՐ
«մշակ, ոստայնանկ, օգնական»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *sam-
«չարչարվել, հոգնել»
(անմիջական նախաձեւ՝ *sam-tar)
փոխատու լեզու՝ իրանական sātar
«իշխող»
փոխատու լեզու՝ իրանական *sātar
բայց առաջարկված ստուգաբանությունները լիովին հավաստի չեն, ըստ Բեյլիի (DKS 123)՝ sātar «իշխող», ըստ Փերիխանյանի՝ *sātar, *sam-tar (*sam - «չարչարվել, հոգնել»): Քիչ հավանական է նաեւ սեմական ծագման վարկածը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սատարել,
սատարութիւն,
անսատար
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 472
ՍԱՐԱԿ
II
«բանուոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արամ. sārak
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
ՍԱՐԱՆ
«կայմապարան»
(բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. seren
«կայմ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 185
ՍԱՐԱՍԽԻ
«կանացի մի գլխազարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. saraxsi
Saraxs քաղաքանունից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 185
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։