Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 163 / 454
ԼԱԼԱՓԱՐԹԵԼ
«պապաշել, այծի պես մկկալ»
Բնաձայն (թերեւս)
Բաղադրություն՝ լալաարթին: Թերեւս բնաձայն կազմություն, որպիսիները տարածված են հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լալաարթին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
lalelā «բոբովանք»
հուն.
λαλεω «շաղակրատել»
գ.
lallen «բոբովել, կմկմալ»
ԼԱԼՕՆՔ
(դաղօնք, լալօս)
«տանձ կամ տանձի (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Գլխաբառը եւ նրա բացատրությունը առաջացել են Աստվածաշնչի միեւնույն հատուկ անվան երկու տարբեր թարգմանությունների միացումից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
ԼԱԿ-
(«լակում, լակելը» (բրբ. լակ «շան լակ, շան հեղուկ ուտելիք»))
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lak-
«չայպացնելով ուտել, լակել»
(անմիջական նախաձեւ՝ *lakk-)
բնաձայնական
արմատից, որ բնաձայնական է եւ զուգահեռներ ունի այլ լեզվախմբերում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լակել,
լակոտալ,
շնլակ,
կատուլակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
lakti «լակել»
հ. սլ.
lakati «լակել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 260;
Pok. IEW 653
ԼԱԿԱՆ
(լկան, բրբ. լագան), -ի, -աց
«կոնք, լագան»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. lakan < հուն. λακάνη (λεκάνη)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լականադետ
Մատենագիտություն
H. AG 351;
Աճ. ՀԱԲ 261
Տե՛ս նաեւ
ԼԱԿԻՇ
(դակիշ, դաշիկ)
«բանակ, զորք, զորաճակատ, ամրացրած բանակատեղի»
Փոխառություն (թերեւս)
թերեւս իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ԼԱԿՎՈՒԹԻԼ
«անպարկեշտ բան անել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)leg-
«թույլ, հոգնած լինել, վավաշոտ, ցանկասեր, լիրբ»
(անմիջական նախաձեւ՝ *(s)ləg-, *(s)lēg-)
բնիկ հնդեւրոպական *(s)ləg-` *(s)lēg- «թույլ, հոգնած լինել», այլեւ՝ «վավաշոտ, ցանկասեր, լիրբ» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
λάγνος «վավաշոտ, ցանկասեր»
մ. նիդերլ.
lak «թույլ, արձակ, վավաշոտ, ցանկասեր, լիրբ»
հայ.
լկնիլ, լկտի
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149
ԼԱՄԲ
«օղ, օղամանյակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel-
«պտտել»
(անմիջական նախաձեւ՝ *ulm-bhi-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լամբատր,
լամպատր,
լամբել,
ատղալամբ,
լամբակ
Մատենագիտություն
Pok. IEW 1141;
Աճ. ՀԱԲ 262
ԼԱՄԲԱՏՔ
«ջահակերպ լուսերեւույթներ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λαμπάδες
Մատենագիտություն
H. AG 351;
Աճ. ՀԱԲ 262
ԼԱՄԲԱՐ
(-ի, -աց)
(լամպար, ղամբար, ղամպար)
«լամպ, ջահ, ճրագ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. λαμπάς, -άδος
(թերեւս)
Աղբյուր՝ պրթ. *lampad
(թերեւս)
միջնորդությամբ` *lampad > ղամբար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ղամբարել,
ղամբարումն,
ղամբարափայլ
Մատենագիտություն
H. AG 351;
Աճ. ՀԱԲ 263
ԼԱՅՆ
(-ի, -ից)
«լայն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *plāt-
«լայն ու հարթ, լայնացնել»
(անմիջական նախաձեւ՝ *plǝteno-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լայնագույնս,
լայնաթեւ,
լայնալիճ,
լայնանալ,
լայնանիստ,
լայնել,
լայնի,
լայնասիրտ,
լայնարձակ,
լայնացում,
ընդլայնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
prthú «լայն, ընդարձակ»
ավ.
pǝrǝthu «լայն, ընդարձակ»
հուն.
πλάτος «լայն. հարթ»
կիմր.
lled «լայնություն»
բրետ.
led/t «լայնություն»
Մատենագիտություն
H. AG 451;
Աճ. ՀԱԲ 263
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։