Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 162 / 552
ԸՆԿՈՅԶ
(-ոյ)
(ընգոյզ, անկոյզ)
«ընկոյզ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, կորացնել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *geugho-)
ըն(դ) նախածանցով եւ *-g'(h) ածականով
Աճառյանը (ՀԱԲ 2, 130) հնարավոր է համարում որպես աղբյուր դիտել ուրարտերենը, որից տարածվել է Առաջավոր Ասիայում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկուզազարդ,
ընկուզի,
ընկուզաստան,
ընկուզուտ
Նոր՝
ընկուզենի, հնդկընկույզ, մշկընկույզ
ընկուզենի, հնդկընկույզ, մշկընկույզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
gūzak «ոտքի կոճ» (?)
լիտվ.
gùžas «կոճ, կոնգոմ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 130
Տե՛ս նաեւ
ԸՆՁԱՆԱԿ
«կավե աման»
Ստուգաբանություն
Պետք է ուղղել ընկանակ < անկանակ (տե՛ս անկան)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 131
Տե՛ս նաեւ
ԸՆՁՈՒԻԼ
(ընձուիլ)
«ծագել, բխել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'el-
«բողբոջել, ընձյուղել»
ըն(դ)- ածանցով, *-ս ածականով
Այստեղ է պատկանում նաեւ ընձիւղ (ընձիւղ): Կազմված է ըն(դ)- ածանցով՝ բնիկ հնդեւրոպական *g'el- արմատից՝ *-ս ածականով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընձիւղ,
ընձիւղ
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 69-70;
Pok. IEW 355
ԸՆՏԱՆԻ
«ընտանի»
Ստուգաբանություն
Կազմված է ընդ- նախածանցով՝ տուն բառից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 132
ԸՆՏԻՐ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից)
(ընդիր)
Ստուգաբանություն
Կազմված է ըն(դ)- նախածանցով՝ դիր (դնել) հիմքից՝ դ-ի խլացմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընտրել,
ընտրիչ,
ընտրանք,
ընտրելակից,
ատենընտիր,
այրաընտիր,
հատընտիր,
իրաւընտիր,
անընտիր,
գեղընտիր,
նորընտիր
Նոր՝
երկընտրանք, ընտրաշրջան, ընտրացուցակ
երկընտրանք, ընտրաշրջան, ընտրացուցակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 132
ԸՌԱՆԱՅ
«գեղեցիկ, դուրեկան»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. rā’na
Բաղադրութիւն՝ ըռանահաւ (?)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ըռանահաւ
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 236
ԸՌԲԵԿ
«ասպանդակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. rikāb
«ղրափոխությամբ»
ղրափոխությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 132
Տե՛ս նաեւ
ԸՍՏ
(տր., հայց.), (բցռ.)
«ըստ, համապատասխան», «հետո», «դենը», «ավելին»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pos-
«կից. հետեւից, հետո»
(անմիջական նախաձեւ՝ *posti-)
ձեւից
ը/ստ- նախածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստանձնիլ,
ըստարտողիլ,
ստգիտ,
ստգտանել,
ստգտել,
ստերիւրել,
ըստհուն,
ըստմասնեայք,
ըստունգանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
post (հին poste) «հետո»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 133;
Pok. IEW 841
ԸՍՏԲԱՐ
«՞»
Ստուգաբանություն (հավանաբար)
կազմված է ըստ եւ բար բաղադրիչներից. ԲՀ-ի բացատրությունները աղավաղված են՝ «քեշեղք նասր կամ ընթերք մարմնոյն կամ խստոց (խտրոց)»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։