Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 162 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՆՋԱՆ (խոնճան), -ունք «վարտիքակապ»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *kenk- «գոտեորել, կապել»
Թերեւս նոյնն է խոնջան (խոնճան) «վարտիքի կապ» բառի խոնջ-ի (խոնճ-ի) հետ: Որեւէ կապ կա՞ այս բառի եւ հ. հնդկ. káñcate «կապում է» բայի միջեւ (<հնդեւրոպական *kenk- «գոտեորել, կապել»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. káñcate «կապում է»
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՆՍՈՒՆԴ (ուղղելի՝ խոնսանդ՞) «ուրախ, գոհ (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ մ. պ. xōnsand
իրանական աղբյուրից
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՇՈՐ (խաշար, խաշոր), -ի, -ից «կոշտ, անհարթ, հաստ, ցուրտ, սառն, մեծ»
Բնաձայն (թերեւս)
բնաձայնական-պատկերավոր կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոշորավար, խոշորեցուցանել, խոշորութիւն, խոշորշի, անխոշոր
Նոր՝
խոշորացույց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խոժոռ (խոժոռ)
հայ. խշուր
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՇՏԱԼ (կա խոշտացուցանել ձեւ) «կաղալ»
Ծագումն անհայտ է
Ենթադրելի է խոշտ «կաղ» հիմք։
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՇՏԱՆԳ (խոշտանկ, խոշտանք) «չարչարանք, տանջանք»
Փոխառություն (թերեւս)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված. թերեւս կարելի է առանձնացնել տանգ = տանջ տարրը, բայց ի՞նչ է խոշ-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոշտանգել, խոշտանգանք, հոշտանգանք, խոշտանգալից, խոշտանգումն, դիւրախոշտանք, անխոշտանգ
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՁ -ոյ, ուշ նաեւ -ի, -ից «խոչնդոտ, արգելք, փուշ, մի տեսակ վերք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khet- «փայտ» (անմիջական նախաձեւ՝ *khot-o-)
հմմտ. պ. xada «ուղիղ եւ երկար ճյուղ, ձող, կախաղան», հայ. խաչ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոչընդակն, խոչընդոտն, խոչոտն, խոչոտ, անխոչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. xada «ուղիղ եւ երկար ճյուղ, ձող, կախաղան»
հայ. խաչ
Տե՛ս նաեւ
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՊ «ոլորած մազ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ (s)keu-p/b(h)- «խուրձ, փունջ, մազափունջ» (անմիջական նախաձեւ՝ *kheub)
կապը հնդեւրոպական *(s)keu-p/b(h)- «խուրձ, փունջ, մազափունջ» արմատի հետ՝ *kheub > խոպ՞. հմմտ. հ. իսլ. skūfr «փունջ, մազափունջ», գոթ. skufta «գլխի մազ», ռուս. чуб «մազափունջ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոպոպ, խոպոպիք, խոպոպել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. skūfr «փունջ, մազափունջ»
գոթ. skufta «գլխի մազ»
ռուս. чуб «մազափունջ»
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՊԱԼ «խայտալ, խնդալ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ (s)keub- «արագ նետվել»
կապը հնդեւրոպական *(s)keub- «արագ նետվել, նե-
Էջ 342, սյունակ 1 Էջ 342
ԽՈՌ I «ծակ, անցք, փոս, խրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. hōrā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոռել, խոռոչ, խոռոչանալ, խոռոճիլ, անխոռ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 398
Էջ 343, սյունակ 1 Էջ 343
ԽՈՏԵԼ (խոտան, խոտանի) «արհամարհել, մերժել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *s(k)h(ed)- «ճեղքել, ցրել»
կապ ունենա հնդեւրոպական *s(k)h(ed)- «ճեղքել, ցրել» արմատի հետ՝ ֆիզիկական իմաստի անցումով հոգեկանի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոտան, խոտանել, խոտիչ, խոտանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. скудный «աղքատիկ, նվազ»